Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Անտեղյակ փոխնախարարի համար նամակը հրապարակում եմ ևս մեկ անգամ

Gevorg
Հեղինակ`
Gevorg
19:20, հինգշաբթի, 28 փետրվարի, 2019 թ.
Անտեղյակ փոխնախարարի համար նամակը հրապարակում եմ ևս մեկ անգամ
     Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար ոմն Գ. Լոռեցյան, (news.sport-ի անմիջական շահագրգռվածությամբ) խոսելով հայկական բռնցքամարտում տիրող իրավիճակի մասին ասում է. Որ իրականում, ինքը, որպես փոխնախարար, նման տեղեկություն չի ստացել առ այն, որ ԱԻԲԱ-ն հայտնաբերել է խախտումներ ընտրություններում և որ ինքը նամակով դիմել է ԱԻԲԱ-ին պարզաբանումներ ստանալու համար:
     Դե արի ու մի ասա, հըլը սրանց խելքին աշեցեք...
     Տո այ փոխանախարար, էդքան կույր ես եղել որ էս օրերին չես տեսել թե ՀԱՕԿ քարտուղարի կողմից, թե բազմաթիվ կայքերում հրապարակված ԱԻԲԱ-ի նամակը: Թե լավ էլ տեսել ես, բայց էս պարագայում կույր ձևանալը քեզ ավելի է ձեռնտու:
     Էս ինչ օրի ենք հասել, երբ ամեն մեկը իր հերթին, երկրի հեղինակության շնորհիվ դիվիդենտներ է փորձում հավաքել, առանց մտածելու, որ այսօր երկրում եթե չասեմ միակ, ապա շատ քիչ կայացած ոլորտներից մեկի սպորտի մասին, իր նմանները պարզապես իրավունք չունեն խոսելու:
     Կամ էլ ասում է, պետք է իրավական տիրույթում լուծվի հարցը, տո այ ճիպիզնյակ դե արի ու մի ասա, ինչի այս օրերին այլ բան էս լսել պատկան կառուցների կողմից, որ մի հատ էլ քո պարտքն էս համարել դա հայտարարելու: Այնպես, որ Հռոմի պապից ավելի կաթոլիկ մի փորձիր գտնվել, բոլորին էլ հասկանալի է, որ էս ֆոնի վրա արծարծվում է անունդ դու էլ ուրախանում ես, բայց ավելի լավ է խելքդ գլուխդ հավաքես, գնաս քեզ վստահված ոլորտներով զբաղվես ու քիթդ չմտցնես այնտեղ, որտեղ անգամ ԱԻԲԱ կողմից հրապարակված մի նամակը, որը ամիսներ շարունակ հասանելի է եղել բոլորին գտնել չես կարողացել:
     Հ.Գ.Ի դեպ էսօր Սպորտի նախարարության պահակն էլ էր ասում, որ ինքը ԱԻԲԱ-ից նամակ չի ստացել, մի նամակ էլ իր անունից ուղղեք ԱԻԲԱ-ին: Էս ինչ մանկապարտեզ է, այ մարդ...
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1649 | 0 | 0
Facebook