Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կավատության հոդվածով դատապարտված և Հայաստանից փախուստի դիմած, Գեներալ Մանվելի սանիկը նոր զոհերի է թիրախավորում

Ահարոն
Հեղինակ`
Ահարոն
18:51, երկուշաբթի, 25 փետրվարի, 2019 թ.
Կավատության հոդվածով դատապարտված և Հայաստանից փախուստի դիմած, Գեներալ Մանվելի սանիկը նոր զոհերի է թիրախավորում
     Արդեն տևական ժամանակ է ինչ մամուլում հաճախ կարելի է հանդիպել USArmeninews.com կայքի տիրոջ Գայանե Մանուկյանի հասցեին հնչող իրական տեղեկություններ: Մեկ տարի առաջ նա բարձր աղմուկ բարձրացրեց, թե իր անձնագրային տվյալները հայտնվել են համացանցում, բայց ոչ ոք չհետաքրքրվեց, թե որտեղից նրա անձնագրի պատճեն: Պարզվում է Կարեն Բաբակեխյանի սիրուհու Գոհար Խաչատրյանի դուստր Գայանե Մանուկյանին, մոր հետ համագործակցելու և Դուբայ աղջիկներին *****ության տանելու համար, առաջադրված հոդվածից հետո, ոստիկանությունում նրանց մասին ոչ միայն անձնագրային տվյալներ ունեն, այլև մի ամբողջ հանցագործությունների պատմություն: Այստեղ հարկավ կհիշենք ժողովրդկան խոսքը .այլոց մասին արագ խոսում է, որ իր մասին լռեն: Սակայն նույն ժողովուրդը մեկ այլ հայտնի խոսք էլ ունի` գողությունը և ***ությունը 40 օր է տևում: Գայանեի դեպքում տևում ու շարունակություն է ստանում: Այսօր մամուլում հերթական նյութը տարածվեց, որտեղ Գայանե Մանուկյանը քավորի հետ սիրային կապի մեջ է եղել: Զարմանալի չէր, սրբություն չունեցող Գայանե Մանուկյանից ամեն ինչ կարելի է հավատալ: Ամենամտերիմ ընկերներից մեկն էլ մի քանի օր առաջ պատմեց, թե ինչ ստոր արարքների է դիմում Լոս Անջելոսում մարդկանց գլխին սարքելու համար: Նույնիսկ պատմում է, որ միջոցառումներին նրանից բոլորը խույս են տալիս, իսկ հյուրընկալող կողմերը սովորաբար փորձում են նրան առհասարակ իրենց հարկի տակ չընդունել:
     Կշարունակեինք նրա ստորությունների շարքը, բայց նյութը գրելու հիմնական մեխը կայանում է նրանում, որ հեղափոխությունից հետո, երբ պատռեցին վերջինիս քավորի դիմակը Գայանե Մանուկյանի մոտ քար լռություն էր, բա իհարկե ինչպե՞ս կխոսեր Մանվելի կերակրատաշտից օգտվողն ու նրա ընտանիքին քավոր ունենալով մշտապես հպարտ կավատուհին:
     Այսօր էլ համացանցում Էջմիածնի նոր քաղաքապետի հասցեին հնչող զրպարտանքները հիմնականում հենց նրա կայքից են սկիզբ առնում:
     Եթե ցուցակը սկսվեր միայն էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանով, գուցե թեթև թվար: Բայց արի ու տես, որ հայտնի կավատուհին համացանցում և իրական կյանքումոչ ոքի չի կարողանում հանդուրժել, և դրանից սկսում է զրպարտել:
     Հիմա էլ Սասնա Ծռերի կողմնակից է իրեն հորջորջում, ու փորձում նրանց համախոհ երևալով թաքցնել իր դավաճան ու կավատ տեսակը:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4646 | 0 | 0
Facebook