Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 17 հոկտեմբերի, 2019 թ.

Հոդվածներ

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյան 150

13:08, հինգշաբթի, 21 փետրվարի, 2019 թ.
Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյան 150

«Հեքիաթներում անդունդներ են՝ խորը, անծայր, անվերջ… Հեքիաթը հարուստ ու շքեղ աշխարհ է: Հեքիաթը ամենաբարձր ստեղծագործությունն է. նույնիսկ հանճարները հեքիաթ չեն կարողանում ստեղծել, բայց հեքիաթների են ձգտում …»: Հովհ. Թումանյան
     Կապանի N13 հիմնական դպրոցի գրադարանում IIIբ դասարանի դասվար Քրիստինե Կիրեզյանը անկացրեց դաս-միջոցառում՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 150 ամյակին: Սաները որոշեցին բեմադրել Ամենայն հայոց բանաստեղծի հեքիաթները: Մեր Անխելք մարդը, Կիկոսը և քաջ Նազարը եկան այլ աշխարհներից ու հաստատվեցին մեզանում: Նրանց հեքիաթներում հերոսները ժամանակակից կերպարներ ու շունչ ունեին, բայց առանցքը նույնն էր` բարին ինչպես հին ու նոր բոլոր հեքիաթներում, էլի հաղթում էր, ու հեքիաթներում ծնվող, ապրող ու փոքրիկին փոխանցվող այդ հավերժական արժեքներում էլ հենց այն սերմերն էին, որոնք հետո երեխային կդարձնեն հայրենասեր ու հայրենատեր քաղաքացի:
     Միջոցառման նպատակն է մանուկների, պատանիների շրջանում սեր և հետաքրքրություն սերմանել գրքի ու ընթերցանության նկատմամբ, ամրապնդել գիրք-ընթերցող կապը: Գրադարանն էլ պետք է հավաքատեղի դառնա աշխարհի բոլոր հեքիաթագիրների ու հեքիաթասերների համար:
     ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1353 | 0 | 0
Facebook
COMMENT.am