Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2019 թ.

Հոդվածներ

«Մատչելի, հասանելի, որակյալ մասնագիտական կրթություն»

11:21, ուրբաթ, 05 ապրիլի, 2019 թ.
«Մատչելի, հասանելի, որակյալ մասնագիտական կրթություն»

03.04.2019թ. Կապանի N13 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները «Մասնագիտկան կողմնորոշման» դասընթացի շրջանակներում ուսումնաճանաչողական այց կատարեցին Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ: Մի քանի տարի է, ինչ մեր դպրոցը համագործակցում է Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջի հետ և քոլեջի ուսանողների մեջ մեծ թիվ են մեր շրջանաարտները:
     Դպրոցի սաներն էլ այցելեցին մասնագիտական կողմնորոշում ստանալու, ծանոթանալու «Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում իրականացվող մասնագիտություններին: Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջի աշխատակազմը, տնօրեն Անժելա Մաքյանի գլխավորությամբ հագեցած շրջայց կազմակերպեցին աշակերտների համար, ջերմորեն և պատրաստակամորեն ներկայացրին իրենց մոտ առկա մասնագիտությունները:
     Քոլեջն ունի հարուստ նյութատեխնիկական բազա, ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիաներ, արհեստանոցներ, լսարաններ և կաբինետներ, որոնք հնարավորություն են տալիս մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնել ժամանակակից պահանջներին համապատասխան: Մարզում լինելով միակ բազմագործառութային միջին մասնագիտական ուսումնական հաստատությունը, նշանակալի դեր է խաղում մարզի սոցիալ-տնտեսական զարգացման գործում՝ նպաստելով մասնագիտական կրթության զարգացմանը:
     Նմանատիպ այցելություններն ու հանդիպումները կնպաստեն, որպեսզի կոտրվեն կարծրատիպերը, ու մարդիկ կհասկանան, որ պարտադիր չէ՝ անպայման բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվել լավ մասնագետ դառնալու համար:
     «Հիմա ավելի շատ երիտասարդներ են հետաքրքրվում միջին մասնագիտական կրթությամբ, հատկապես այն ուսումնական հաստատություններով, որոնք աշխատանքի տեղավորման փորձ ունեն կամ ավելի լավ են աշխատել գործատուների հետ՝ աշխատանքի տեղավորման համար» , _իր խոսքում նշեց տնօրեն Անժելա Մաքյանը:
     Այստեղ գլխավոր շեշտը դրված է որակյալ մասնագիտական կրթության կազմակերպման, մասնագետ-կադրերի պատրաստման վրա:
     ՄԿԱ գծով փոխտնօրն Ժաննա Վարդանյան


    
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
832 | 0 | 0
Facebook
COMMENT.am