Երբ գարունը գալիս է, ցորենի երկու սերմ կողք կողք հայտնվում են բարեբեր հողում:
Սերմերից մեկը մյուսին ասում է.
«Ես ուզում եմ մեծանալ, ուզում եմ խորն արմատներ գցել հողի մեջ և ցեղունս շատ վեր բարձրացնել…Ես ուզում եմ բողբոջներս դրոշակի նման բացել՝ ազդարարելով գարնան գալուստը: Ուզում եմ զգալ դեմքս շողերով ողողող արևի ջերմությունն ու ծաղկաթերթերիս նստած առավոտյան շաղի քնքշությունը»:
Եվ նա մեծանում էր:
Երկրորդ սերմն արձագանքում է.
«Իսկ ես վախենում եմ: Եթե արմատներս խորացնեմ հողի մեջ, չգիտեմ, թե ինչ է ինձ սպասվում այդ խավարում: Ցողունս բարակ է, և եթե փորձեմ հողից հանել այն ու վեր բարձրանալ, այն կարող է կոտրվել: Իսկ եթե, դեռ հողից նոր դուրս եկած, բողբոջներս մի որդ սկսի ուտե՞լ: Իսկ երր ծաղկներս բացվեն, ո՞վ գիտի, թե ինչ կպատահի: Մի երեխա կարող է ինձ հողից պոկել: Ո՛չ, ավելի լավ կլինի սպասել այնքան, մինչև որ այլևս որևէ վտանգ չլինի»:
Եվ մի օր, երբ մի թռչուն անցնում էր այդ վայրով, սկսում է հողը քջուջ անել սնունդ գտնելու համար: Թռչունը գտնում է ավելի հարմար պահի ծլարձակելու սպասող սերմը և ուտում է:
Այս պատմության բարոյախոսությունն այն է, որ նրանք, ովքեր չեն ցանկանում կյանքի հորձանուտում ռիսկի դիմել ու մեծանալ, պարզապես կյանքին կուլ են գնում: