Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

98 ՏԱՐԻ ԱՌԱՋ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29 -ԻՆ

01:51, կիրակի, 09 դեկտեմբերի, 2018 թ.
98 ՏԱՐԻ ԱՌԱՋ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29 -ԻՆ

...ծնվեց Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետությունը: Ծնվեց, որ նախկին չմո նիկողոսաղայական - մանթաշովական կոչված բարեգործներին ուղարկի գրողի ծոցը: Էդ մի փառահեղ էպոխայի սկիզբ էր, որը նպատակ ուներ պատմականորեն ապացուցելու ՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ որպես գերհամակարգի կարևոր ու անհրաժեշտ դերը մարդկանց կյանքում: Էսօրվա լիբերալները, ովքեր ուզում են ամեն կերպ սևացնեն սովետական անցյալի ձեռքբերումները, իրականում հայհոյում են իրանց ու մեր պապերին, տատերին, ովքեր սարքել, ծաղկացրել են երկիրը իրանց տքնաջան աշխատանքով, հաղթել են ահարկու, աննախադեպ սարսափներով լի պատերազմը հմտորեն կազմակերպված ղեկավարության շնորհիվ:

Սովետական ժամանակ բանվոր դասակարգը արտոնյալ էր որպես աշխատավոր մեծամասնություն ու օգտվում էր բոլոր էն իրավունքներից, որոնցից էսօր օգտվումա Հյուսիս - արևմտյան եվրոպացին, բայց օգտվումա իրա սեփական գրպանի հաշվին՝ վճարվող վիթխարի հարկային տոկոսների շնորհիվ:

Ինչնե՞րս էր պակաս էդ հոյակապ կայսրության մեջ մեր ապրելու համար:

Լիբերալ - անարխիստների տգետ բազմությունը էդ հարցին պատասխանումա, թե. ՝՝Ազատություն ու անկախություն չկար, ազատ խոսք չկար, չէինք կարողանում գնալ Աշխարով մեկ ման գալ: Մի քանի մանր - մունր բաները չհաշված հիմնականը՝ էս չկար՝՝, ու քթները ցցած սպասում են պատասխանի: Պատասխանը ըստ էության շատ չուշացավ ու պրակտիկան ցույց տվեց, որ աշխարհում և ոչ մի տեղ ազատություն չկա ու էդ աշխարհը տեղաշարժման ազատությամբ կիսվումա մենակ էն ժամանակ, երբ փող ունի մարդ իրա ձեռներում: Եթե նախկինում աշխատավոր սովորական մարդը կարար իրան թույլ տար ինքնաթիռ նստել ու գնալ Մոսկվայի ռեստորանում էդ օրը հաց ուտեր, իսկ իրիգունը հետ գար Հայաստան, էսօր ըսկի աշխատավորը չի կարողանում գնալ մեկ օրով Ծաղկաձոր ու մի շիշ թոնրի խորոված ուտի... Եթե նախկինում աշխատավորը կարար գրպանում մենակ իրա անձնագրով ազատորեն զբոսնել Երկիր մոլորակի 1/6 - րդ մասի վրա, էսօր էդ աշխատավորը երազումա գնա 20 տարին մեկ անգամ ծով տեսնի... Այսինքն կյանքի որակը արմատապես հօգուտ խորհրդային երկրում ապրող աշխատավորի էր: Դե, պարզա, էսօրվա լիբերալ - անարխիստը հանումա բանվորի արձանը, քանի որ իրանց այլևս աշխատավոր պետք չի, ստրուկա պետք: Աշխատավորը հայտնվելա կյանքից դուրս վիճակում, ունեզրկման շեմին ու վերա ածվել մի կտոր հացի համար աշխատող արարածի: Այսինքն աշխատավորին հետ են շպրտել դեպի 19 - րդ դարի աշխատավորի թշվառ կարգավիճակը, մի կարգավիճակ, որը շատա նկարագրված ժամանակի գրողների, հրապարակախոսների կողմից:

Ինչ վերաբերումա ՝՝ազատ խոսք՝՝ կոչվածին, ապա էդ ազատ խոսքը ներկա ինֆորմացիոն տեղեկատվական տեխնոլոգիների դարում ընենցա մատուցվում կառավարող էլիտային սպասարկող մեդիադաշտի կողմից, որ էդ ազատ խոսքը իրա ճշմարտություն պարունակող բովանդակությամբ լռությանա մատնվում, ինչը ավելի սարսափելիյա ֆիզիկական հաշվեհարդարից:

Օրեր առաջ եմ քայլել մեծանուն հայ ռեֆորմատրի անունը կրող փողոցով՝ Աբովյանով ու հանդիպել եմ Ալեքսանդր Մանթաշովի արձանին՝ ցմփոր, մեծահարուստին վայել վստահության պոզայով, մի ձեռը՝ քյամարին դրած, ձեռնափայտով, որը ցանկացած պահի կարա վերածվի պետության ու ժողովրդի գլխին իջնող մահակի... Տեսել եմ նաև ժողովրդի վերաբերմունքը՝ արձանի ուղիղ առաջ դիտմամբ նետված մի 10 դրամանոց, որ կռանա Մանթաշովը ու անգամ էդ կոպեկը դնի գրպանը, որ իրա միլիարդը ավելանա տաս միավորով, որ էդ տաս միավորը կապիտալիստական - վաշխառուական ֆոկուսներով տաս տարի հետո ժողովրդի հաշվին ավելանալով հասնի տաս միլիարդի ու որ էդ տաս միլիարդից մի չնչին մասով հատկացված ողորմությամբ ՝՝բարեգործություն՝՝ անի ժողովրդի մի ինչ որ հատվածի համար որ սեփական ռեյտինգը ու անունը թնդա աշխարհով մեկ... Սա մարդու բարոյական արժեհամակարգի դեմ ուղղված հակահեղափոխությունա, որի պատասխանատուն ամենից առաջ հանդիսանում են լիբերալ - անարխիզմի ներկայացուցիչները, նրանց արատավոր, հիվանդ մտածողությունը:

Սովետական կայսերական սիստեմը մերժեց նման տականքային բարեգործության մոդելը ու դրա տեղը դրեց ժողովրդին ամեն վայրկյան ծառայող ՀԱՄԱԿԱՐԳԸ: Ժողովուրդը էդ համակարգի շնորհիվ պաշտպանված էր ու մոռացավ իրա աշխատանքի արդյունքների հաշվին իրան արվող ամեն մի ՝՝բարեգործության՝՝ ու ՝՝բարեգործի՝՝ մասին:

Խորհրդային Կայսրություն քանդող լիբերալ - անարխիստների շնորհիվ էսօր մենք ունենք թշվառ, լլկված, խեղանդամված անբարոյական հասարակություն իրա լկտի բարքերով ու նույնչափ լկտի պահանջմունքներով հանդերձ: Խորհրդային Կայսրության մեջ կար հստակ իդեոլոգիա, որի շնորհիվ մենք պահպանում էինք մեր ազգային - բարոյական նկարագիրը, ավանդույթները ու իրավունքները:

Փա՛ռք ու պատիվ էդ կայսրությանը, որը մեզ մի ինչ որ կարճ ժամանակում արժանապատիվ ապրելակերպ սովորացրեց, բայց որից սակայն շատ արագ հրաժարվեցինք ու դարձանք վաշխառուական մեթոդներով միմյանց թալանող մի սովորական բարբարոս ցեղ:
    
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     08.12.2018

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1763 | 0 | 0
Facebook