(հարցեր "օդից")
14:17, կիրակի, 14 հունվարի, 2024 թ.
Մի տեսանյութում հարցնում էին տղամարդկանց, որ եթե կոնֆլիկտ առաջ գա ու իրանց մայրը տվյալ կոնֆլիկտում իրավացի չլինի, իրանք ու՞մ կողմը կբռնեն. մո՞ր, թե՞ կնոջ։ Հարցման ենթարկված տղամարդկանցից տասից տասը պատասխանեց, թե կբռնի մոր կողմը։ Բայց դա նշանակում ա մի բան, որ կնոջ աչքում տղամարդը ուղղակիորեն զրոյացնում ա իրա ստատուսը։ Բացի էն, որ նա արդարամիտ չի, նա նաև իրա կնոջը չի պաշտպանում։ Այնինչ տղամարդը կնոջ բնազդի համաձայն նախ և առաջ դիտում ա որպես իրա պաշտպանի։ Ու դաանկախ նրանից, թե ում կողմից ու ինչ տեսակ հարձակման ա ենթարկվում կինը հոգեբանական, թե ֆիզիկական։ Պատասխանող բոլոր տղամարդիկ իրանց դիրքորոշումը տվյալ հարցի շուրջ հիմնավորում են, թե մայրը մեկն ա աշխարհում, իսկ կնիկ որքան ասես հնարավոր ա ձեռք բերել։ Բայց դա անպատիվ մարդու պատասխան ա։ Իսկ տղամարդու պատիվ հասկացությունը քանի՞ հատ ա։ Դա էլ մոր նման մեկն ա տղամարդու համար։ Չի կարելի թաղել պատիվը, որը պետք ա մարդուն իրա ամբողջ կյանքի համար։ Արժի հարցնել, թե ո՞ր մի անպատիվ տղամարդը արժեք ունի տվյալ մոր համար, ով իրա իշխանական շահերի համար պատրաստ ա քշել իրա տղու կնոջ վրա` արհամարհելով ճիշտ ու սխալ հասկացությունները ու ամենագլխավորը` արհամարհել ու չհարգել իրա տղային ու նրա պատիվը։ Նման մայրահաճո, մայրաենթակա պատասխանի դեպքում տղամարդը կորցնում ա իրա կնոջ աչքում սեփական պատիվը։ Կորցնում ա ավելի շատ, քան որ կարողանում ա փրկել հանձին իրա մոր։ Սա լուրջ ու շատ լուրջ պրոբլեմ ա։ Մեծամասամբ նմանատիպ իրավիճակով կոնֆլիկտները առաջ են գալիս ամուսնական ընտանիքում համատեղ ապրելու պատճառով, որդեղ ամեն մեկը իրա շահերն ա հետապնդում։ Ի՞նչն ա խանգարում տղամարդուն, որպեսզի նա կարողանա տվյալ իրավիճակում ճիշտ որոշում կայացնել։ Ճիշտ որոշում կայացնելու համար պետք ա արդարամիտ լինել։ Բայց նախքան դա պետք ա, որ տղամարդը իրա սեփական խոսքը ունենա տան մեջ ու իրա մոր հոգեբանական ազդեցությունից դուրս գտնվի։ Ու նաև պետք ա գիտակցի, որ բնույթով երկու կանանց հետ գործ ունի, թեպետ էդ կանանցից մեկը իրա մերն ա, իսկ մյուսը` կինը։ Տվյալ իրավիճակները առաջ են գալիս էսօրվա դարում սոցիալ ֊ տնտեսական սուղ պայմանների պատճառով, որովհետև ծնողներից առանձին ապրելու ֆինանսատնտեսական հնարավորություններ մեծամասամբ անբավարար են։ Թե ոնց ա եղել նախորդ դարերում դա հայտնի յա։ Ժամանակակից կյանքի ու կենցաղի ձևը վաղուց այլ ամուսնաընտանեկան հարաբերություններ ա թելադրում ու սոցիալական ու ինֆորմացիոն տվյալ իրողության հետ անհնար ա հաշվի չնստել։ Նման դեպքում տղամարդու համար, եթե իրա կինը արժեք չունեցավ, նշանակում ա ոչ մի կին էլ նրա համար արժեք չի ներկայացնում։ Նման տղամարդու հետ ոչ մի կին էլ չի ցանկանա գործ բռնել։ Նույնիսկ` իրա հարազատ մերը չի ցանկանա գործ բռնել նման "տղայիկի" հետ, ով ոչ թե սեփական ուղեղը ու կամքը ունի, այլ առաջնորդվում ա մոր կամքով։ Այսինքն մենակ մամային լավ ըլնի։ Բայց դա բնորոշ ա ուրագային հարաբերություններին. ամբողջը` մամային, ամեն բան` մամայի ուզածով։ Այսինքն ստրկական վիճակ ա։ Էլ էդ տղամարդը ու՞մն ա հետաքրքիր։ Նա նույնիսկ հետաքրքիր չի լինի իրա ընկերների շրջապատում։ Կինը մանիպուլյացիոն, էգոիստ արարած ա։ Ու նման սիլլոգիզմի մեջ լիակատար կերպով տեղավորվում են բոլոր կանայք, նաև նրանք, ովքեր իրանց ստատուսով մայր են։ Ի վերջո տղամարդու հասունությունը չափվում ա կին արարածի մանիպուլյացիաներին ու էգոիզմի զոհը չդառնալու, չենթարկվելու գիտակցական կարողությամբ։ Հարցին էս տեսանկյունից մոտենալու դեպքում նման անգրագետ, տհաս ու տհաճ պատասխան տվող տղամարդկանց կայացած տղամարդ դժվար ա ասելը։ Սկզբնապես տղամարդը նախ պետք ա արդարամիտ լինի և երկրորդ` իրա խոսքը ու վճիռը ասելու կամքը ունենա։ Բայց տեսեք, թե ինչ հոգեբանական լրացուցիչ ու կարևոր "մանրուք" էլ կա տվյալ հարցում։ Երբ հարցին պատասխանողները ասում են, թե տվյալ կոնֆլիկտում կբռնեն մոր կողմը, քանի որ մայրը մեկն ա, իսկ կին որքան ասես կա, ապա դա նշանակում ա, որ եթե բռնեն իրանց տվյալ կոնֆլիկտում իրավացի կնոջ կողմը, կարծես թե մայրը պետք ա հրաժարվի իրանցից ու իրանք կկորցնեն իրանց մորը։ Հնարավո՞ր ա նման իրողություն։ Հնարավորի տեսանկյունից հնարավոր ա, բայց պարտադիր չի, որ նման տեսակ սցենարով զարգանա իրավիճակը։ Գուցե վախ կա, թե դրանից հետո մայրը ավելի թարսվի տղայի ու նրա կնոջ հետ ու շարունակ հանուն սեփական վրեժխնդրության անընդմեջ, հարմար ու անհարմար առիթներով փեդ խոթի ընտանեկան սելի անիվների տակ։ Դառնա ամեն տեսակ տորմուզ։ Այ դա շատ ավելի հնարավոր ա` հաշվի առնելով կին արարածի վրեժխնդիր ու դրանով իսկ` չկայացած բնույթը։ Տղամարդկանց մայրապաշտական նման վարքի մեջ թաքնված վախ կա, որը համոզվածաբար գալիս ա կնամեծարության չափազանցված պաշտամունքից։ Եթե մորական սերը իրա տղայի հանդեպ ունակ ա միակողմանիորեն ավարտվել մի օրվա կոնֆլիկտի պատճառով, ապա նման սերը ոչ մի արժեք չունի։ Դա սեր չի, այլ միայն թույն ա, որը թունավորում ա տան ընդհանուր մթնոլորտը։ Բայց մի ուրիշ հարց էլ կա, թերևս ամենակարևոր. ինչի՞ հարց չի բացվում մոր կողմից հարսի ճշմարտացիությունը և իրավացիությունը հարգելը։ Ինչի՞ ճշմարտացիությունը և իրավացիությունը պետք ա պաշտպանություն ու "արդար" լուծում ստանա այսպես կոչված "դեմոկրատական" եղանակով` ձայների մեծամասնությամբ, որդեղ երկու ձայնի առավելությամբ փաստացիորեն տան պրեզիդենտ ա ընտրվում տղայի մայրը... Ինչի՞ պետք ա տղայի կինը նման ուղղակի կամ անուղղակի ճանապարհով արհամարհվի... Վերջապես ինչի՞ չպետք ա հարգվի դիմացինը ու նմանատիպ հարգանք ինչի չպետք ա դրսևորվի փոխադարձության սկզբունքով... Դրանք էլ դեռ հարցեր են, որոնց պատասխանը դեռևս լսելի չի։ Կենդանականորեն մարդը` անկախ սեռային պատկանելիությույից, իրա նմանի հետ գտնվում ա մշտական մրցակցության մեջ։ Այսինքն մրցակցությունը սկսվում ա ընդեղ, որդեղ կան երկու մարդիկ, ինչը ծագում ա շատ հարցերի շուրջ ու մարդկային գործունեության ամենաբազմապիսի ոլորտներում։ Ընտանիքը բազում ոլորտներից մեկն ա, որդեղ հարսը տղայի մոր համար դիտարկվում ու ընկալվում ա որպես կոնկուրենտ։ Համապատասխանաբար հարսը իրան կոնկուրենտ ա դիտարկում տղայի մորը։ Բանը նաև նրանումն ա, որ կյանքի օրինաչափ օրենքով ծնողները ավելի շուտ են հեռանում կյանքից, իսկ տվյալ դեպքում դա նշանակում ա, որ տղան իրա կյանքի մեծ մասը ամենայն ենթադրաբար պետք ա անց կացնի իրա կնոջ հետ։ Եվ մոր` կիսուր մայրիկի ու նրա որոշումներին անընդհատ ենթարկվող, նրա կողմը բռնող ամուսնու կյանքը ըստ ամենայնի կանցնի լիակատար հեղինակազրկման մեջ։ Այ ըտեղ կսկսվի դժողքը։ Կինը կարող ա ներել, բայց չմոռանալ տղամարդու անարդարամտությունը, որովհետև նա ոչ մի վատ բան չի մոռանում ու հիշում ա ամենայն մանրամասնությամբ, բայց նրա թույլ լինելը ի վիճակի չի երբեք ոչ ներել, ոչ էլ` մոռանալ, որի պատճառով նա չի զգացել գոնե ընտանիքի ներսում իրա` հոգեբանորեն ու նույնիսկ ֆիզիկապես պաշտպանված լինելը։ Կնոջ վրեժխնդրությունից միշտ ա պետք վախենալ։ Ու ինչպես շատ պատճառահետևանքային հարցերում, էնպես էլ` տվյալ հարցում, ծուխը առանց կրակի չի լինում։ |
Աղբյուրը` https://my.mamul.am/am/my/posts
Հավանել
0
Չհավանել
0
852 | 0 | 0 | 0