(՝՝Գտնված երազ՝՝. ռեժիսոր՝ Հովհաննես Դիլաքյան, 1976թ.)
23:33, շաբաթ, 08 ապրիլի, 2023 թ.
Փիլիսոփայական, հոգեբանական թրիլլեր - մուլտիկ ա ու համենայն դեպս երեխաների համար չի նկարված: Փոքրիկ աղջնակը ծնողներ չունի: Ունի պապ, ում խնամակալության տակ էլ գտնվում ա: Անկողնու տակ դրված ա գառշոկ: Ուրեմն պապին ա հոգում երեխայի ամբողջ խնամքը: Կարելի յա ենթադրել, որ երեխայի մայրը մեռել ա իրա ծնելու ժամանակ: Հայրը անհայտ ա: Պապի կինը՝ երեխայի տատը, նույնպես չկա, մեռել ա: Երեխան նայում ա թիթեռնիկների մասին նկարազարդ ինչ որ մի Սև ու կարմիր գույնի կազմով գիրք: Պապը կորցրել ա քունը, իսկ թոռնիկը ուզում ա օգնի պապին էդ հարցում: Էդ մտքերով էլ աղջիկը կարճատև քուն ա մտնում ու գիշերվա 11: 30 ից աղջիկը քնումա կես ժամ մինչև գիշերվա ժամը տասներկուսը՝ 00: 00 ժամանակը: Թիթեռնիկները դուրս են գալիս գրքից ու իրան օգնում են, որ մտնի նկարի մեջ: Մինչև նկարի մեջ մտնելը ռեժիսորը ցույց ա տալիս, որ ծաղկամանը դրված ա ոչ թե պատուհանագոգին, այլ ուղղակիորեն գետնին, որտեղ ընկած ա Լուսնի լույսը: Աղջիկը ակնարկվում ա որպես լուսնոտ, կամ որևէ այլ տեսակ ՝՝խանգարումով՝՝ էակ, դիցուհի, լուսնային աստվածություն, թերևս՝ Սելենա, կամ՝ Արտեմիս, ով նույնականանում ա լուսնի աստվածուհու հետ: Ֆիլմի վերջում պապի առանձնասենյակում որպես էդ մասին ակնարկ կտեսնենք նաև Արտեմիս աստվածուհու գլուխը: Ֆիլմում ՈՉ ՈՔ անուններ չունեն ու դա բոլորովին կարևոր չի: Ավելի կարևոր բաներ կան: Հասկանալ, որ կան միայն մարդիկ, ովքեր չգիդեն ապրու՞մ են, թե մեռած են: Դա շուտով կպարզվի, երբ աղջիկը, ԻՐԱԿԱՆՈՒՄ թե ՔՆԱԾ, կմտնի նկարի՝ կյանքի ինչ որ մի բան բացատրող դրվագի մեջ: Այսինքն իրականության, արթմնի կյանքի ու երազի սահմանները խիստ պայմանական են, լղոզված, մշուշոտ: Հստակություն չկա անգամ գիշերվա ու ցերեկվա մասին ընկալումներում: Աղջիկը գիշերով մտնում ա ցերեկային նկարի մեջ, իսկ հետո, երբ հանդիպում ա նկարի մեջ ծերուկին, ցերեկից նորից նկարով անցում ա կատարում գիշերվան ու այդպիսով կատարում ա երկու մեծ կյանքից դեպի մահ ԱՆՑՈՒՄԸ: Պատահական չեն նաև թիթեռնիկները: Թիթեռնիկը խորհրդանշում ա կյանքի արագ սլացքը, երբ թևավոր ասում են, թե թիթեռնիկը մեկ օրվա կյանք ունի: Խորհրդանշում ա մարդկանց ընկալումը կյանքի արագ՝ գլխակորույս ընթացքի մասին, երբ պապիկը չի կարողանում հասկանալ, թե երբվանի՞ց ա ծերացել ու կորցրել քունը: Իսկ եթե չես հասկանում քունը՝ մահը, չես հասկանա նաև արթունությունը՝ կյանքը: Հենց էս դուալիզմի վրա յա խարսխված ֆիլմի ողջ փիլիսոփայությունը: Այդպիսով, 11.30 ից աղջիկը քնումա մինչև գիշերվա ժամը տասներկուսը՝ 00.00 ժամանակը: Տասնմեկ անց կեսի նումերոլոգիայի թվային գումարը տալիս ա 5: Սա հիշենք: 00.00 ժամը խորհրդանշում ա կյանքի զրոյականը՝ կանգը ու միաժամանակ ստարտը նոր օրվա՝ ամսի վեցի սկիզբը, որը ֆիլմի վերջնամասում երևում ա պապիկի աշխատասենյակի պատին ամրացված օրացույցի վրա: Քունը նույնականացվում ա ՝՝մահ՝՝ հասկացության հետ: Աղջիկը, երբ մոտենումա նկարի մեջ լաց լինող ծերուկին, սա ասում ա, որ իրա կյանքում ոչինչ չի փոխվում: Ու դա իսկապես էդպես ա: Ինչպես սարսափ ֆիլմ, երբ աղջիկը մտնում ա ծերուկի տունը, էնտեղ նա բաց ա անում հագուստի պահարանի դուռը, իսկ երբ նա ծերուկին պետք ա առաջնորդի նկարի մեջ, ռեժիսորը ցույց ա տալիս, որ պահարանի դուռը, որը բացել էր աղջիկը, նորից փակված վիճակում ա գտնվում... Այդպիսով կյանքի սարսափը դրանում ա, երբ մարդկանց շուրջը ոչինչ չի փոխվում, ինչից հոգնած մարդիկ քուն՝ մահ են փնտրում: Նկարի միջի ծերուկը պատրաստ էր ու ցանկանում էր մեռնել, որի մասին կա ուղղակի ակնարկ, երբ ռեժիսորը անկյունում ցուցադրումա ծերուկի արդեն դարսված, երկար, շատ երկար ճանապարհի համար կապված ճամպրուկները ու հենց էդ նպատակի համար հագուստներից լիովին դատարկ պահարանը: Այսինքն պատրաստություն դեպի հավիտենական ուղևորություն, դեպի գիշեր, դեպի՝ քուն, դեպի հավիտենական հանգիստ, դեպի հոգու խաղաղություն ու փրկություն կյանքի գործողությունից, որը շատ հաճախ որևէ իմաստ իրենից չի արտահայտում... Ծերուկը քնում ա հավիտենական քնով, քանի որ մնում ա գիշերվա նկարում, իսկ աղջիկը հետ ա գալիս` թողնելով նրան այնտեղ։ Չէ որ Ծերուկը միայն աղջկա օգնությամբ ա կարողանում մտնել նկարի` սեփական գիշերվա մեջ` գտնելով իրա մահը` քունը։ Իսկ առանց աղջկա օգնության նա հետ գալ չի կարող: Լրացուցիչ իմաստով կյանքի շարունակականության սկզբունքով պետք ա ծերերը մեռնեն, որ երիտասարդները ապրեն: Էդ պատճառով ա նաև, որ մուլտֆիլմում չկան աղջնակի ծնողները, որպեսզի կոնտրաստը՝ ծերի ու երիտասարդի, ավելի ընդգծված լինի: Աղջիկը այդպիսով հանդիսանումա դիցուհի, անդրշիրիմյան աշխարհի հետ կապի մեջ մտնող միջնորդ: Նրա համար որևէ խնդիր գոյություն չունի նկարի՝ կյանքի կանգնած զրոյական ժամանակում զբոսնելը: Զբոսնել՝ գոյություն ունենալ ընդեղ, որտեղ չկա ժամանակ, որտեղ թե գտնվում ես, թե չես գտնվում, որտեղ թե ապրում ես, թե մեռնում, որտեղ ոչ մի գործողություն մեծ հաշվով իմաստ չունի, եթե ամեն բան զրոյացնումա մարդուն հատկացված, բայց վերջում հավասարեցնող, ամեն ինչ, ինքը իրեն՝ ժամանակը ջնջող շրջապտույտով, որտեղ դժվար ու անհնար ա գտնելը ինչպես սկիզբը, էնպես էլ վերջը, որտեղ դժվար ա հասկանալ բաց աչքերով ես քնած, թե փակ աչքերով ես արթուն: Աղջնակը՝ լուսնի դուստրը, տեսավ քնած թե արթուն նկարի մեջ միայնակ ծերուկին: Նա քուն մտավ, իսկ ավելի ճիշտ արթնացավ իրա երազում պապի մասին իրա ունեցած մտքերով, քանի որ ինչպես որ անտառի ծերուկը, իրա պապն էլ, կորցրել էր իրա պառավին, իրա երիտասարդ օրերը ու անտառի ծերուկի նման կրում էր միևնույն զոլավոր գուլպաները: Օրը փոխվեց ու դա ամսի 6֊ ն էր, երբ պապին գտավ նաև իրա քունը՝ մեծ քնից, մեծ ճամփորդություից առաջ իրա պստիկ, միգուցե ավելի մեծ քունը ու հայտնի չի պապին կարթնանա՞, թե կմնա քնած հավիտենական քնով: Իսկ ինչքա՞ն ավելորդ ու անիմաստ գործողություն ենք մենք անում կյանքում, որտեղ մենք նույնիսկ չենք կարողանում քնել ու մոտավորապես հասկանալ, թե ի՞նչ տեսակ ճամփորդությունա մոտավորապես մեզ սպասվում մեծ քնի՝ 00.00 ժամանակ... Ֆիլմում տրված ա տիեզերական ցիկլը, Արևի ու Լուսնի, կյանքի ու մահվան, արթուն ու քնած լինելու դուալիզմը, որոնք որպես հասկացություն արտահայտվում են ԵՐԿՆԱՅԻՆ մարմիններով, էդ թվում և՝ վայր ընկնող աստղով, որից հետո նկարի միջի ծերունին քնումա հավիտենական քնով: Աղջնակը թողնումա նրան էնտեղ իրա հավիտենական քնի մեջ։ Այդպիսով, այլաբանորեն ասած, աղջիկը մահացած էր ու ծնվեց էն ժամանակ, երբ թիթեռնիկները նրան ծանոթացրեցին մահ հասկացության հետ: Նորից՝ կյանքից անբաժան դուալիզմ: Հիրավի, մեծ աշխատանք ա տարվել մեր հայ ռեժիսորի կողմից նման տեսակ շեդևր մուլտֆիլմի նկարահանման համար, որը հասկանալու համար մի ամբողջ կյանք ա պետք ապրել՝ քնել բաց աչքերով: |
Հավանել
0
Չհավանել
0
1579 | 0 | 0 | 0