Հարցազրույց ռեփեր Տիգրան Մովսիսյանի հետ (1+1 Tiko)
Երաժշտությունը մարդկանց ուղեկցում է ամենուր, ոմանք այն դարձրել են զբաղմունք, ոմանք ապրում են երգի բառերով: Երաժշտության ժանրերի մեջ իր տեղն ունի ռեփը: Հայաստանում ռեփ ժանրի ներկայացուցիչները շատ տաղանդավոր երիտասարդներ են, որոնց երգերը հասցրել են սիրվել և մեծ լսարան են ձեռք բերել:
-Պատմեք Ձեր մասին, որտե՞ղ եք սովորել մինչ ռեփի աշխարհ մուտք գործելը, ինչո՞վ եք զբաղվել: -Մինչ երգել սկսելը սովորել եմ Երևանի Էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջում՝ դաշնամուրի բաժնում: Քոլեջն ավարտելուց հետո հինգ տարի սիրողական ֆուտբոլ եմ պարապել: Հետո սկսեցի երգել, զգացի, որ դա է իմը և շարունակեցի այդ ուղղությամբ: -Ձեր առաջին երգը համացանցում հայտնվեց 2015 թվականին, հետո համագործակցեցիք այլ կատարողների հետ: Կպատմե՞ք դրա մասին: Հե՞շտ է համագործակցել, թե՞ առաջանում են դժվարություններ: -Ես 2015 թվականին առաջին անգամ որոշեցի ձայնագրել իմ առաջին երգը՝ «Սեր չկար» վերնագրով: Ի զարմանս ինձ՝ ստացա բավականին լավ արձագանքներ: Հետո տարբեր մարդկանցից ստացա համագործակցության առաջարկներ և համաձայնեցի: Համագործակցել եմ Հայկ Ասատրյանի, «RapBrat Label» խմբի տղաների և տարբեր ժանրերի կատարող շատ երգիչների հետ: - Դուք ռեփ գրելուց բացի՝ այլ ոճի ստեղծագործություններ գրո՞ւմ եք: Ի՞նչը կամ ո՞վ է Ձեզ ոգեշնչում ստեղծագործելուց: -Ես հիմնականում փորձում եմ աշխատել R&B (ռիթմ և բլյուզ) ոճում: Այս ոճն է ինձ ավելի շատ գրավում, և երգերիս մեծամասնությունը սիրո թեմայով է: Ռեփը հիմա մարդիկ տարբեր ձևով են հասկանում և ընկալում: Երբեմն ոգեշնչում են տրամադրությունը, զգացմունքները, ընկերներս և ինձ հարազատ բոլոր մարդիկ: Երբեմն էլ երկրպագուների դրական արձագանքներն են ոգեշնչում: - Երգերը -Որպես անհատ կատարող՝ համերգ ունենալու համար դեռ շուտ է, բայց հետագայի համար այդպիսի պլաններ կան: 2017 թվականին «RapBrat Label» խմբի համերգին ունեցել եմ իմ մասնակցությունը: -Ձեր կարծիքով՝ միայն ռեփեր լինելով հնարավո՞ր է գումար վաստակել, թե՞ անհրաժեշտ է ևս մեկ մասնագիտություն ունենալ: -Իմ կարծիքով՝ հնարավոր է գումար վաստակել ռեփեր լինելով: Բայց Հայաստանում, ռեփեր լինելուց բացի, պետք է ևս մեկ մասնագիտություն ունենալ: -Ո՞ւմ մտքերն եք օգտագործում Ձեր երգերում: Կնշե՞ք Ձեր երգերից մեկը, որի վրա ամենաշատ աշխատանքն եք կատարել: -Իմ երգերում ես օգտագործում եմ իմ մտքերը, իմ տեսածը և զգացածը: Ամենամեծ աշխատանքը կատարել եմ «Ես գնում եմ» վերնագրով երգիս ժամանակ: -Կարծիք կա, որ յուրաքանչյուր ռեփեր ինքը պետք է գրի իր երգի բառերը, դո՞ւք էլ եք այդպես կարծում, թե՞ հնարավոր է կարդաք ինչ-որ մեկի գրած տեքստը, հավանեք և երգեք: -Ես նույնպես կարծում եմ, որ յուրաքանչյուր ռեփեր ինքը պետք է գրի իր երգի բառերը, բայց եթե լինի ինչ-որ մեկը, որի գրածը կարդամ և ինձ դուր գա, հնարավոր է՝ կատարեմ որոշ փոփոխություններ, հետո նոր երգեմ: |