Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչպե՞ս բացահայտել և հաղթահարել ագրեսիվությունը:

Անուշ Անանյան
20:15, երեքշաբթի, 09 ապրիլի, 2013 թ.
Ինչպե՞ս բացահայտել և հաղթահարել ագրեսիվությունը:
     Ագրեսիվությունը միշտ ծնողների մոտ առաջացնում է անհանգստություն: Դեռևս նախադպրոցական տարիքում որոշ երեխաններ ագրեսիվ են և անկառավարելի: Հոգեբանները գտնում են, որ ագրեսիվ երեխանների հետ ավելի հեշտ է աշխատել, քան պարփակված երեխանների հետ, քանի որ նրանք ավելի արագ և հեշտ են արտահայտում այն, ինչ իրենց հետ կատարվում է: Ագրեսիվության դրսևորման չափանիշներից են՝
     1.Երեխան հաճախ է կորցնում ինքնատիրապետումը
     2.Վիճում, կռվում է մեծերի և հասակակիցների հետ
     3.Հրաժարվում է ընդհանուր կանոնները պահպանել
     4.Չի ընդունում իր սխալները, մեղադրում է ուրիշներին
     5. Հաճախ է բարկանում և հրաժարվում ինչ-որ բան անելուց
     6.Հիշաչար է
     7.Զգայուն է և արագ է արձագանքում շրջապատողների տարբեր գործողություններին
     Երեխանների ագրեսիվության դեմ շտկողական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ է, որպեսզի ծնողները դիմեն տարբեր մասնագետների մասնավորապես հոգեբանի կամ բժշկի: Այնուամենայնիվ պետք է նշել այնպիսի պահանջներ, որոնք պետք է իրականացնեն ծնողները շտկելու համար իրենց երեխայի վարքագիծը: Այդ պահանջներից են՝
     1.Ապահովել ընտանիքում ջերմ հուզական մթնոլորտ, որպեսզի երեխան իրեն զգա պաշտպանված և ինքնավստահ
     2.Ծնողները պետք է իրենց անձնական օրինակով ձևավորեն հասարակական ընդունելի վարքագիծ (ուրիշների նկատմամբ հոգատարություն, խնամք, օգնություն)
     3. Չպետք է պատժել ագրեսիվ վարքով երեխաններին, առավել ևս ֆիզիկական պատիժների տեսքով, քանի որ դա կարող է նրանց մոտ առաջացնել բնավորության այնպիսի գծեր ինչպիսիք են՝ կամակորությունը, դաժանությունը և չարությունը
     4.Անհրաժեշտ է ագրեսիվ վարքով երեխանների մոտ ձևավորել դրական անձնային որակներ անուղղակի ճանապարհներով՝ ֆիլմեր, հեքիաթներ, այդ ընթացքում քննարկել իրավիճակը, հնարավորություն տալ և խրախուսել, որ երեխան արտահայտի իր սեփական զգացմունքները
     5.Պետք է հնարավոություն տալ, որպեսզի երեխան արտահայտի իր բացասական զգացմունքները, հույզերը, բայց ոչ թե որևէ արաքի միջոցով, այլ բառերի: Սովորեցրեք երեխային ասել «ես նյարդայնացած եմ», «ես վիրավորվեցի» և նմանատիպ արտահայտություններ:
     Անհրաժեշտ է որպեսզի ծնողները համբերատար, նուրբ, շատ ջերմ վերաբերվեն երեխաններին: Երեխանների ագրեսիվությունը թուլացնում են նաև ստեղծագործական զբաղմունքները ինչպիսիք են՝ նկարչությունը, ապլիկացիան և պլաստիլինը:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
8597 | 0 | 0
Facebook