Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱՐՄԵՆԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՄԲԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

15:49, կիրակի, 21 հոկտեմբերի, 2018 թ.
ԱՐՄԵՆԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՄԲԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

ԱՐՄԵՆԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՄԲԻ
     ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Հայաստանում գոյություն ունեն քաղաքական կուսակցություններ, որոնցից յուրաքանչյուրը ստեղծվել է որևէ կոնկրետ պրոյեկտի շրջանակում։ Նրանցից շատերը մեկ անգամյա օգտագործման ուժեր են եղել, որոշները` կոնկրետ իրավիճակների համար, և սրանց տրամաբանությամբ, ստեղծվող քաղաքական ուժը պետք է պատեհ առիթի դեպքում հանդես գա։
     Արմենական կուսակցությունը, իբրև ավանդական պայքարի ուժ, իբրև ազգային ուժ, իր առջև դրված ունի կոնկրետ խնդիրներ, հեռահար նպատակներ, ուստի պատեհապաշտության ախտը համարում է հավասարաչափ վտանգավոր անսկզբունքայնության, երկերեսանիության, երեսպաշտության, նեղ անձնական նպատակներով առաջնորդվելու, Ազգային Դատը այլ շահերին ստորադասելու հետ միասին։ Արմենական կուսակցության համար իբրև առաջնորդող գաղափարները` ԱԶԳ, ՀԱՅՐԵՆԻՔ, ՀԱՎԱՏՔ անառարկելի և անձեռնմխելի են, ուստի սակարկումը սրանց շուրջ անթույլատրելի են։ Նախընտրական ժամանակահատվածում, մեր համախոհների կողմից շտապեցնելու փորձերը թեև տրամաբանական են, այնուամենայնիվ մեր առջև առաջադրած նպատակներով հակված ենք դեպի ապագան, այլ ոչ թե սոսկ այսրոպեական շահերի հետապնդումը։ Հետևաբար, իբրև առանձին քաղաքական միավոր, Արմենական կուսակցությունը չի մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, սակայն, իբրև քաղաքական նախաձեռնություն, կսատարի ազգային արժեքներին միտված քաղաքական ուժի` նախաձեռնող խմբի որոշման արդյունքում։

Հարգանքավ`
     Արմենական կուսակցության հիմնադրման նախաձեռնող խումբ
     21.10.2018թ.

#ԱՐՄԵՆԱԿԱՆ_ARMENAKAN

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3788 | 0 | 0
Facebook