Հայկ Մարությանի հանդիպումը Երևանի նախկին քաղաքապետների հետ կրում է իմիտացիոն բնույթ:
Նման հանդիպումներ կազմակերպում են, երբ հրավիրում են բոլորին, այլ ոչ ընտրովի: Այս հանդիպումը ԶԼՄ ները լուսաբանում են, որպես հանդիպում նախկին քաղաքապետների հետ, սակայն, որն է տրամաբանությունը, Վահագն Խաչատրյանը եղել է քաղաքապետ 1992-1996թթ իսկ Սուրեն Աբրահամյանը 1998-1999թթ, բա ուր են մյուսները Ալբերտ Բազեյանը օրինակ կամ Ռոբերտ Նազարյանը կամ Գագիկ Բեգլարյանը, բոլորին չթվարկեմ: Սա կրկին անգամ ապացուցեց նոր իշխանությունների ընտրովի մոտեցումը նման հարցերում:
Լինելով անփորձ Հայկը պետք է առաջարկեր նախկին քաղաքապետների ոչ ֆորմալ ակումբ ստեղծել, գոնե կխոսեր, կլսեր փորձ ունեցող մարդկանց:
Մենք տենց էլ չսովորեցինք հարգել նախորդներին:
Վահան Բաբայան