Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սուրբ Զատիկ

09:27, երկուշաբթի, 08 ապրիլի, 2013 թ.
Սուրբ Զատիկ
    
    

Չկա երկրի վրա ավելի իրական ճանապարհ ՝մարդուն ուղղելու, քան մանկուց նրան ճիշտ դաստիարակություն տալը:
     Մեր դպրոցն ավանդաբար նշում է ազգային - եկեղեցական տոները՝ աշակերտների մեջ սերմանելով բարին, գեղեցիկը, հարգանք սեփական պատմության, կրոնի- մշակույթի հանդեպ:
     Ապրիլի 3-ին անցկացված «Զատիկ» համադպրոցական միջոցառումը միտված էր աշակերտներին ներկայացնել Քրիստոսի հարությունը, Զատիկի, յոթ կիրակիների, ձու ներկելու խորհուրդը, հայկական սովորույթներն ու կենցաղային ավանդույթները, հայկական ուտեստների պատրաստման հյուրասիրման տարրերը, տոնին նվիրված խաղերն ու խաղիկները:
     Ներկայացվում են փոքրիկ բեմականացումներ «Յոթ կիրակիների» մեկնաբաությամբ:
     Զորացնենք մեր հավատքը հոգեւոր խմացությունը, մեր հոգին ամրացնենք աղոթքով: Սա հերթականն էր «Ազգային տոներ եւ ծեսեր» շարքից:

Քրիստոսի մուտքը Երուսաղեմ
Քրիստոսի մուտքը Երուսաղեմ
Քրիստոսը զրուցում է աշակերտների հետ
Քրիստոսը զրուցում է աշակերտների հետ
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1209 | 0 | 0
Facebook