Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի Նախկին դատավոր Կարինե Հակոբյանը հաճախ է հայտնվում ամենատարբեր պատմությունների մեջ:

Эндрю Арутюн
Հեղինակ`
Эндрю Арутюн
22:58, երկուշաբթի, 20 օգոստոսի, 2018 թ.
Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի Նախկին դատավոր Կարինե Հակոբյանը հաճախ է հայտնվում ամենատարբեր պատմությունների մեջ:
     Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի Նախկին դատավոր Կարինե Հակոբյանը հաճախ է հայտնվում ամենատարբեր պատմությունների մեջ: Պռոշյան փողոցում սեփականություն ձեռք բերած Թելոյանների ընտանիքն է ասուլիս հրավիրում եւ ներկայացնում այս դատավորի ու նրա ամուսնու կեղծիքները… Պարզվում է, որ Թելոյանների ընտանիքի հոր մահվանից հետո ընտանիքը ժառանգել է ոչ միայն հոր, այլեւ իրենց սեփականության նկատմամբ հավակնություններ ունեցողների ունեցվածքը: «Տան անդամները պարզապես ցանկանում են խաղաղ ու հանգիստ ապրել այն տարածքում, որը նրանք ձեռք են բերել դեռեւս 1998թ., սակայն վերաքննիչ դատարանի դատավոր Կարինե Հակոբյանը եւ նրա ամուսինը փորձում են տիրանալ Թելոյանների տանը», -լրագրողներին հայտնել են ընտանիքի մայրը` Վալենտինա Թելոյանը, եւ նրա փաստաբանը` Արմեն Հարությունյանը: Տիկին Թելոյանն ասել է, որ խոսքը Պռոշյան 19 հասցեում գտնվող տարածքի եւ շինության մասին է: Շինության 17, 5 քմ տարածքը գնել են 1998թ.` ամուսնու կենդանության օրոք, որից հետո Վ. Թելոյանը գնել է նաեւ շինության երկրորդ հարկը: Շինությունում Թելոյանների ընտանիքը ե՛ւ ապրում է, ե՛ւ աշխատում. նրանց է պատկանում տարածքում ստեղծված «Քարանձավ» ռեստորանային համալիրը. «2004-ին շենքը գնել եմ ամբողջովին: Մի ամիս չանցած՝ հայտնվեց մի անձնավորություն, որը ներկայացավ Գագիկ Խուդավերդյան անունով` որպես վերաքննիչ դատարանի դատավորի ամուսին եւ սկսեց ահաբեկել մեզ: Հարցրեց, թե ով է տունը գնել, ասացի, որ ես ու ցույց տվեցի սեփականության վկայականը: Նա ասաց, որ այդ տունն իրականում իրենն է, ավելի կոնկրետ` իր ամերիկացի սանիկինը, որն այն կտակել է իրեն: Մեկ-երկու անգամ այցելելուց հետո նա մեզ առաջարկեց ավելորդ քաշքշուկներից զերծ մնալու համար տալ 70 հազ. դոլար, հակառակ դեպքում կզրկվենք ամեն ինչից ու կվտարվենք տնից: Դեպքից հետո Գ. Խուդավերդյանը կրկին այցելեց, իսկ հետո դատարանից ստացանք ծանուցագիր եւ դատական գործընթացների մեջ ենք գտնվում մինչ այսօր»: Փաստաբան Արմեն Հարությունյանը նշեց, որ գործերում առկա են մի քանի անճշտություններ. որոշ փաստաթղթեր ներկայացվում են միայն կրկնօրինակ տարբերակներով` բնօրինակները չկան: Չկա նաեւ Խուդավերդյանի սանիկի կտակի գոյության մասին հիմնավորող ապացույց. «Հարցում ենք արել ԱՄՆ, որտեղից պատասխան եկավ, որ այդպիսի կտակ գոյություն չունի: Կա նաեւ տեղի մասնագետների փորձագիտական եզրակացությունը` կեղծ փաստաթղթերի մասին: Այս ամենը դատական գործընթացներում ուղղակի անտեսվում է»: Բայց միայն այս խայտառակ պատմությունը չէ, որ նույնացվում է նշյալ դատավորի հետ: Ավելի ուշ մեկ այլ սկանդալային պատմություն տեղ գտավ մամուլում. «Վերաքննիչ քաղաքացիական դատարանը (նախագահող դատավոր՝ Կարինե Հակոբյան) հուլիսի 27-ին մերժել է Վերոնիկա Ալեքսանյանի բողոքը դատավոր Արայիկ Մելքումյանի վճռի վերաբերյալ: Հիշեցնենք, որ Ալեքսանյանն իր սկեսուրից պահանջում էր իր մանկահասակ տղային՝ Հրաչյային, վերադարձնել վերջինիս հասանելիք ժառանգության բաժինը, որը Հրաչյան պետք է ստանար հոր՝ Լեւոնի մահից հետո: Բացի այդ, Վերոնիկան պահանջում էր վերադարձնել այն ամբողջ գույքը, որը ժառանգության առարկա չէր ճանաչվել, սակայն ամուսնու մահից հետո սկեսուրի տիրապետության տակ էր հայտնվել: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանն ամբողջությամբ մերժել էր Ալեքսանյանի հայցը, եւ վճիռը բողոքարկվել էր: Այսքանից հետո, փաստորեն, երիտասարդ կինն ու 5-ամյա երեխան հայտնվել են ծանր վիճակում, քանի որ ստիպված են ավելի քան 6000 դոլար պետտուրք մուծել, ինչի մասին իր վճռում գրել էր Մելքումյանը: Վերջինս անհիմն էր համարել հայցվորի փաստարկներն առ այն, որ ինքը չի աշխատում, երեխան էլ առողջական խնդիրների պատճառով մշտական խնամքի կարիք ունի, եւ նշել, որ պետտուրքից ազատելու հիմքեր չկան, այնինչ վերաքննիչ ատյանը ազատել էր Վերոնիկային պետտուրքից: Դա, սակայն, չի նշանակում, թե կինն ազատվում է նաեւ առաջին ատյանի պետտուրքից»: Հետո հրապարակվում են տեղեկություններ նրա ձեռք բերած «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի մասին… Մի խոսքով, այս կինը, որը շատ սահուն կենսագրություն ունի, դատավորական իր գործունեության մեջ չի սիրում սահունություն եւ խաղաղություն, նա միշտ կայացնում է վճիռներ, որոնք ունենում են «կառչելու» տեղեր, որոնցում օրենքը հաճախ ստորադասվում է անձնական շահերին ու շահագրգռություններին… Ցավոք, բայց նաեւ նրա դեմքով է Հայաստանի Հանրապետությունում արդարադատություն իրականացվում:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7383 | 0 | 0
Facebook