Գոռ Հակոբյանը 5 մեքսիկացու էր սպանել ԱՄՆ-ում. մանրամասններ ԱՄՆ-ից
Օրերս Էրեբունի վարչական շրջանի շենքերից մեկում մի տղամարդ պատանդ էր վերցրել մի քաղաքացու։ Դեպքի հետ կապված շատ մանրամասններ հայտնի չդարձավ հանրությանը, քանի որ ոստիկանները երիտասարդին վնասազերծելու ընթացքում մահացու վիրավում էին հասցրել նրան: Թեև դեռ դեպքի օրը հայտնվում էր, որ աղջկան պատանդ պահող երիտասարդը պահանջում է հինգ քաղաքացու և փաստաբանի ներկայություն, սակայն այդպես էլ պարզ չեղավ, թե կոնկրետ ինչ քաղաքացիների մասին է խոսք գնացել ու ինչ փաստաբան է նա պահանջել: Ժամեր անց պարզվեց, որ պատանդ վերցնողը 1986 թ.–ին ծնված Գոռ Հակոբյանն է: Նա նոր էր արտաքսվել ԱՄՆ-ից, իսկ նրա ծնողները՝ ում և պատկանում էր ժամանացի կենտրոնը, որտեղ նա պատանդ էր պահում աղջկան, ապրում են ԱՄՆ-ում: Պարզվեց նաև, որ նա ԱՄՆ-ում ծանր հանցագործության համար դատապարված է եղել: Գոռ Հակոբյանի հարազատներից մեկը կապ հաստատեց հետ և մի քանի մանրամասններ ներկայացրեց նրա կյանքից: Նա պատմեց, որ Գոռ Հակոբյանը ԱՄՆ-ում դատապարտվել է 5 մեքսիկացու սպանելու համար: Ըստ մեր զրուցակցի նա այդ սպանությունը կատարել է հայ համայնքի ներկայացուցիչներին պաշտպանելու համար: Սպանված մեքսիկացիները ահաբեկել էին տեղի հայերին ու փորձել էին սպանել նրանց: Մեքսիկացիները հանցավոր խմբավորման անդամներ են եղել: Ըստ մեր զրուցակցի Գոռ Հակոբյանը ԱՄՆ-ում գործող Արմենիան փաուեր խմբավորման անդամ է և զբաղվել է հանցագործ խմբավորումներից տեղի հայերի պաշտպանությամբ: Գոռի մայրը ԱՄՆ-ում սեփական կլինիկան է հիմնել: Ինչ է Արմենիան Փաուերը «Արմենիան փաուեր» թարգմանաբար՝ «Հայկական ուժ», հայտնի նաև որպես՝ «Հայկական մաֆիա, հանցավոր կազմակերպություն և փողոցային բանդա ԱՄՆ-ում, որի կենտրոնը գտնվում է Կալիֆորնիայի Լոս Անջելես քաղաքում։ Խմբավորումը զբաղվում է թմրամիջոցների շրջանառությամբ, սպանություններով, մեքենայություններով, անհատական ինֆորմացիաների գողությամբ, անօրինական խաղերով, կողոպուտներով և ունի ավելի քան 250 անդամ։ Համաձայն ԱՄՆ դաշնային դատախազության տվյալների` խմբավորման հետ կապի մեջ են մի քանի հարյուր անձ։ «Արմենիան փաուեր» խմբավորումը երկարատև կապի մեջ է ռուսական մաֆիայի հետ, քանի որ ինչպես Խորհրդային Միության, այնպես էլ այսօրվա Ռուսաստանի քրեական աշխարհը բազմազգ է։ Խմբավորումն ունի նաև որոշ իսպանալեզու անդամներ։ 1988 թվականի ամռանը խմբավորման երկու տասնյակ անդամներ իրենց ձեռքը վերցրին Արևելյան Հոլիվուդի մինի մարկետներից մեկին կից ավտոկայանատեղին և այն դարձրին իրենց շտաբ-գրասենյակը։ Ինչու սպանեցին, եթե կարող էին վիրավորել Գոռ Հակոբյանի հարազատները զայրացած են, թե ոստիկաներն ինչու սպանեցին, եթե կարող էին վիրավորել երիտասարդին և այդ կերպ վնասազերծել: Նրանց տպավորությամբ խնդիր է եղել Գոռին սպանել: Մեր զրուցակիցը նաև զարմանում է, թե ինչու որևէ մեկին չի հետաքրքրել, թե ինչ քաղաքացիների է նա պահանջում ու ինչ գործով փաստապանի է պահանջել: Գոռ Հակոբյանի հարազատները առաջիկայում ևս կփորձեն մանրամասներ ներկայացնել: |