Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 24 հուլիսի, 2019 թ.

Հոդվածներ

Երբեք չեմ խորշել աշխատանքից

19:53, չորեքշաբթի, 18 հուլիսի, 2018 թ.
Երբեք չեմ խորշել աշխատանքից

Այս անգամ հարցազրույցս՝ «Երանի» հեռուստասերիալի, «Վենդետա» քրեական դրամայի, «Օտարը» և վերջերս իր վերջաբանին հասած «Էլենի Օրագիրը» հեռուստասերիալների սցենարիստ Անի Մաղաքյանի հետ է:


    
     _Նախ պատմեք Ձեր մասին, որտե՞ղ եք սովորել, որտե՞ղ եք աշխատել:
    
     _Ծնվել եմ Վանաձորում։16 տարեկանում տեղափոխվեցի Երևան՝ ընդունվեցի Պետական Մանկավարժական Համալսրանի բանասիրության բաժինը։Նույն ժամանակաշրջանում էլ սկսեցի թղթակցել TVալիք շաբաթաթերթին, Շավիղ+ գրական էջին, հետո նաև այլ թերթերի, ամսագրերի և կայքերի թղթակցեցի։ Արդյունքում՝ 700ից ավել տպագրված գրական գործեր, հոդվածներ և հարցազրույցներ ունեցա։Նաև Կովկասի լրատվամիջոցների միջազգային համալսարանում ստացա Լրագրության մագիստրոսի որակավորում։ Թղթակցություններս շատ են, աշխատանքային ոլորտներս տարբեր են եղել, բացի լրագրող աշխատելը եղել եմ նաև սոցիալական հարցումներ կատարող մասնագետ։ Երբեք չեմ խորշել աշխատանքից, սեփական քրտինքով վաստակած հոնորարները միշտ կրկնակի հաճելի է ծախսել։


    

_Առաջին անգամ սցենար գրելու միտքն ինչպե՞ս առաջացավ:
    
     _Դեռ ուսանող ժամանակ մի քանի անգամ փորձեցի փոքր սկտեչեր ներկայացնել հանրային հեռուստաընկերություն, բայց այդպես էլ չհաջողեց տեղ հասցնել առաջարկներս, երևի անփորձ էի և ինքնավստահության պակաս կար, կամ էլ պարզապես դեռ ժամանակը չէր և կյանքն ինձ համար ավելի լավ ուղի էր պատրաստել։ 2015թ֊ին ստացա առաջարկ աշխատելու որպես սցենարիստի օգնական այդպես էլ մտա դաշտ։


     _Սցենարներ գրելիս ինչպե՞ս եք կատարում թեմաների ընտրությունը: Հե՞շտ է գրել քրեական դրամա թե՞ սիրո մասին սցենարներ:
    
     _Թեմայի ընտրությունը կախված է ժամանակի, լսարանի և

ղեկավարության պահանջից։Ես քրեական դրամա գրել եմ և համոզվել, որ դեռ պատրաստ չեմ ինչպես հարկն է զարգացնել նմանատիպ պատմությունները։ ինձ ավելի հարմարավետ է գրել սիրո թեմայով։Երիտասարդների հետ և երիտասարդների համար աշխատելը ավելի հարազատ է ինձ։
    
     _Նաև պատմվածքներ եք գրում, առաջին պատմվածքը ե՞րբ եք գրել: Ո՞ր թերթերում, լրատվականներում են լույս տեսել Ձեր պատմվածքները:
    
     _Առաջին պատմվածքը 16 տարեկանում Շավիղ+ գրական խմբագրության համար եմ գրել։Պատմվածք գրելն ինձ համար բուժիչ թերապիա է երկար սցենարական աշխատանքից հետո։Պատմվածքներս լույս են տեսել Tv ալիք, Անդին, Հրապարակ, Slid, գրեթերթ և էլի մի շարք թերթերում, ամսագրերում և կայքերում։ Պատմվածքներս ընգրկված են նաև 6 տարբեր տարեգրքերում։

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
| | |
3365 | 0 | 0
Facebook
COMMENT.am