Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2019 թ.

Հոդվածներ

Եկեք ՎԵ՜ՐՋ ՏԱՆՔ այս ՎԱՆԴԱԼԻԶՄԻՆ ...

16:54, կիրակի, 24 հունիսի, 2018 թ.
Եկեք ՎԵ՜ՐՋ ՏԱՆՔ այս ՎԱՆԴԱԼԻԶՄԻՆ ...
     Անտարբերությունը ՉԱՐԻՔ Է. Եկեք ՎԵ՜ՐՋ ՏԱՆՔ այս ՎԱՆԴԱԼԻԶՄԻՆ. Մեր կաթողիկոսը շարունակ անտարբերության է մատնել դարերի խորքից մեզ հասած կիսավեր մեր վանքերի, մեծ ու փոքր եկեղեցիների արտաքին և ներքին խնամքի հարցը.
    
     Հարգելի՜ պրն. վարչապետ, ՀՀ մշակույթի հարգելի՜ նախարարուհի՝ անընդունելի է, որ դարեր շարունակ կանգուն մնացած մեր մեծ ու փոքր եկեղեցիները, վանքերն այսօր քնադվում են հենց մեր աչքերի առաջ.
    
     Մեր կաթողիկոսն անտարբերության է մատնել և շարունակում է անտարբերության մատնել դարերի խորքից մեզ հասած կիսավեր մեր վանքերի, մեծ ու փոքր եկեղեցիների արտաքին և ներքին խնամքի հարցը.
     Հասկանալի է, որ կա տարածքային թեմակալ առաջնորդ և, որ նա է պարտավոր զբաղվել իր թեմում գտնվող վանքերի և եկեղեցիների խնամքով, սակայն երբ բազմիցս դիմում - խնդրանք է եղել կաթողիկոսին՝ հետևողակա՜ն լինել տարիներ շարունակ արծածվող այս խնդրին ու մինչ օրս որևէ հետաքրքրվածություն ու դրական տեղաշարշ չի՜ եղել, ապա հասկանալի է դառնում այն, որ անգամ թեմակալ առաջնորդն առանց կաթողիկոսի «հրահանգ» ի չէ՜ր կարող «ինքնագլուխ» զբաղվել վերը նշված խնդրով.
     Իսկ միթե՞ երբևէ կաթողիկոսը չի՜ հետաքրքվել, թե ՀՀ - ում վանքերն ու եկեղեցիներն ի՞նչ վիճակում են, իսկ միթե՞ նոր եկեղեցիներ կառուցելով պետք է մոռանալ դարերի ընթացքում ազգային մշակույթը պահպանած վանքերի ու եկեղեցիների մասին.
     ՀՀ մշակույթի հարգելի նախարարուհի և ՀՀ պրն. վարչապետ, եկեք միասին փրկենք այն վանքերն ու եկեղեցիները, որոնք դեռ կարելի է փրկել.
     Հավատալով, որ վերը նշվածը կարժանանա համապատասխան ուշադրության և քննարկման՝ այս բաց դիմում - խնդրանքով ևս մեկ անգամ կփորձեմ Ձեր ուշադրությունը հրավիրել առկա խնդրին.
     Անտարբերությամբ չոչնչացնենք մեր վանքերն ու եկեղեցիները, քանի - որ դրանք հանդիսանում են մեր մշակույթի ԼԵԶՈւ - Ն ու ԽՈՍՔ - ը.
    
     Անտարբերությունը ՉԱՐԻՔ Է. Եկեք ՎԵ՜ՐՋ ՏԱՆՔ այս ՎԱՆԴԱԼԻԶՄԻՆ ...
    
    
    

Nor Hayastan Miro - ի ֆեյսբուքյան էջից

Աղբյուրը` Nor Hayastan Miro
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
375 | 0 | 0
Facebook
COMMENT.am