Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մենք ոչ թե քաղաքական խաղ ենք խաղում, այլ մանկական նեղացվածություն՝ թողնելով, որ մեր ճակատագիրը վճռեն ուրիշները

Arsi Gaspar Journalist
Հեղինակ`
Arsi Gaspar Journalist
10:58, հինգշաբթի, 12 հոկտեմբերի, 2023 թ.
Մենք ոչ թե քաղաքական խաղ ենք խաղում, այլ մանկական նեղացվածություն՝ թողնելով, որ մեր ճակատագիրը վճռեն ուրիշները
    
Ադրբեջանը և Թուրքիան, լինելով Ռուսաստանի հակառակորդները մեր տարածաշրջանում, ամեն ինչ անում են, որպեսզի մեծ կայսրության հնարավոր հակազդեցությունը իրենց վրա չեզոքացնեն ...
    
     Այսօր ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում Բիշքեքում կհանդիպեն ՌԴ նախագահ Վ. Պուտինը և Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը։
Հանդիպմանը, բնականաբար, կքննարկվի մեր ու տարածաշրջանի ապագան։
ԱՊՀ գագաթնաժողովին չի մեկնելու Հայաստանի դե-ֆակտո ղեկավարը, որովհետև բոյկոտում է Ռուսաստանին «ունի այլ կարևոր գործեր» ։
Սա շատ ուսանելի օրինակ է, թե ինչու է մեզ մոտ ամեն ինչ վատ, իսկ թուրքական կողմում ամեն բան ստացվում։ Բացատրեմ։
Ադրբեջանը և Թուրքիան, լինելով Ռուսաստանի հակառակորդները մեր տարածաշրջանում, ամեն ինչ անում են, որպեսզի մեծ կայսրության հնարավոր հակազդեցությունը իրենց վրա չեզոքացնեն (եթե կուզեք՝ «փափուկ բարձ դնեն») ։ Իսկ դրա համար անհրաժեշտ է հետևողական լոբիստական, քաղաքական, դիվանագիտական աշխատանք, ինչը շատ հմտորեն անում են Թուրքիան և Ադրբեջանը։ Սա անելով են ստանում, օրինակ, չեզոքություն պատերազմի ժամանակ կամ ԵՄ հետ հարաբերությունների հարցում։ Անում են ու ստանում են արդյունք։
Ու կստանան նաև Բիշքեքյան հանդիպումից։
Իսկ մենք ոչ թե քաղաքական խաղ ենք խաղում, այլ մանկական նեղացվածություն՝ թողնելով, որ մեր ճակատագիրը վճռեն ուրիշները։ Մինչդեռ կարելի էր գործադրել բոլոր ջանքերը՝ նույնիսկ մեր դեմ աշխատող քաղաքական հետագիծը փոխելու համար։ Իսկ դրա համար գոնե պետք է գնալ հանդիպումների, ոչ թե գրանադական համերգի։
***
Բոլոր կարևոր և ստուգված նորությունները ես հրապարակում եմ իմ թելեգրամում, բաժանորդագրվե՛ք՝ t.me/varuzhandragoman
    
    

Վարուժան Գեղամյան


    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
926 | 0 | 0
Facebook