Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2019 թ.

Հոդվածներ

ԱՅՆՔԱՆ ՀԵՇՏ Է ԵՎ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ԱՅՆՔԱՆ ԴԺՎԱՐ ՃԱՆԱՉԵԼ ՄԱՐԴ ԷԱԿԻՆ

13:50, ուրբաթ, 22 հունիսի, 2018 թ.
ԱՅՆՔԱՆ ՀԵՇՏ Է ԵՎ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ԱՅՆՔԱՆ ԴԺՎԱՐ ՃԱՆԱՉԵԼ ՄԱՐԴ ԷԱԿԻՆ
     Այնքան հեշտ է և միաժամանակ այնքան դժվար ճանաչել ՄԱՐԴ էակին:
     Բոլորս էլ վաղուց գիտենք մեր հերոսներին և բոլորն էլ անուն առ անուն, հատ առ հատ արժանի՛ են խոնարհումի, քանզի մենք այսօր ողջ ենք և ՀԱՅ ենք նրանց արյան գնով…
     Սակայն, ընթերցողիս թույլտվությամբ, այսօր ուզում եմ մի փոքր խոսել ապրիլյան քառօրյա պատերազմի անմահ հերոս Տիգրան Աբգարյանի մասին, ապա նրա անզուգական եղբոր՝ Ժորա Աբգարյանի մասին:
     Շատերս չենք տեսել Տիգրանին, չենք ճանաչել, ե՛ս էլ բացառություն չեմ ու այդ շատերի թվում եմ… Բայց երբ խոսեմ հերոսիս մասին՝ այնքան բան կա նրա մասին ասելու, խոսելու, բարձրաձայնելու, որ թվում է, մի ողջ կյանք ճանաչել եմ նրան:
     Եվ այո՛, ես իմ հերոսին շատ լավ եմ ուսումնասիրել ու գիտեմ նրա ամեն մի մանրուքը, ամեն մի ժեստը, խոսքը, պահվածքը: Ու երբեմն ինձ թվում է նա ես եմ, ես էլ նա եմ: Նա ինձ հետ ապրում է և կապրի հավերժ, իսկ ես ու իմ հոգին նրա հետ այնտեղ ենք՝ անմահության երկինքներում…
     Հավերժական փա՛ռք իմ հերոսի հիշատակին…
     Իսկ նրա եղբորը՝ անզուգական Ժորային ներկայացնելու համար թվացյալ ճարտար լեզուս և բեղուն թվացող խղճուկ գրիչս ի զորու չեն: Քիչ են դրանք, որ կարողանամ ներկայացնել այս ոսկի և մեծատառով ՄԱՐԴՈՒՆ, քանզի նրա հոգին առավել, քան հարուստ է այս դարի համար: Այն հեռուներ է սլանում…
     Ժորան մաքուր հոգի Է, այդ հոգին անբիծ է, անաղարտ, ջինջ, լուսավոր, վրան ոչինչ չգրված գրատախտակ, որ այն խզբզել չի կարելի, պիտի զգուշորեն և աչքի լույսի պես պահպանել այս անբիծ գրատխտակի նմանվող նրա լուսավոր ու պայծառ հոգին, որ չկոտրի նրա աննկուն ոգին:
     Նա միշտ պատրաստակամ է բոլորին օգնելու:
     Նա իր մարդկային վեհ գործով՝ սահմանին անվադողեր հասցնելով, իր հսկայական լուման ներդրեց մեր բանակի ամրացման գործում:
     Չէ՛, կներեք, սա արդեն լումա չի, լուման ասվում է գրոշներին, իսկ Ժորայի արածը մե՜ծ արժեք ունի սահմանին կանգնած զինվորի համար…
     Աստված օրհնի քեզ ու ապագադ պայծառ լինի՝ իմ թանկ ընկեր….
     Քո հոգին ես անգիր գիտեմ ու միշտ կարդում եմ և դրա համար շա՜տ բարձր եմ գնահատում արածդ:
     Մեկ ուրիշը կիսաճամփա կհիասթափվեր, կթուլանար, կկոտրվեր, բայց մեր Ժորան իր հերոս եղբորից հերոս է ոչ պակաս, որ նման ահռելի աշխատանք ձեռնարկեց ու ավարտին հասցրեց:
     Բայց, ո՛չ, ներեցեք, այն շարունակակա՛ն է և լինելու՛ է շարունակական…
     Այն, ինչ մարդկային անզեն աչքն է տոեսնում՝ հնարավոր չէ չխոսել այդ մասին….
     Աբգարյան եղբայրների գործն ու վարմունքը պիտի գնահատել ինչպես հարկն է:
     Խոնարհումս այս երկու դյութազուններին…
    
     Հոգեբան՝ Մարինե Մանուկյան
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
4184 | 0 | 0
Facebook
COMMENT.am