Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սենսացիոն բացահայտումներ Արարատի մարզում. Գաղտնի գործարքներն այլևս բացահայտված են

Viktor
Հեղինակ`
Viktor
11:57, հինգշաբթի, 07 հունիսի, 2018 թ.
Սենսացիոն բացահայտումներ Արարատի մարզում. Գաղտնի գործարքներն այլևս բացահայտված են
     Armeniannewsnow-ն հրապարակել է տեղեկատվություն.
     Հիմնվելով հավաստի աղբյուրների վրա, մեր ընթերցողներին ենք ներկաացնում Արարատի նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանի պաշտոնավարման ընթացքում իրականացված չարաշահումներն ու բյուջեին հասցված վնասների ծավալը:
     Ալբերտ Գալստյան՝ ընտանիքի, կանանց ու երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի գլխավոր մասնագետ, առանց համապատասխան ստաժի ընդունվել է աշխատանքի 21/02/2017թ.-ին, աշխատում է մինչ այժմ:
     Ամսական աշխատավարձը կազմել է 250 000 ՀՀ դրամ, աշխատել է 15 ամիս, համայնքային բյուջեից ստացել է 3, 750 000 ՀՀ դրամ:
     Սոնա Պողոսյան՝ առողջապահության ու սոցիալական ապահովության վարչության պետ, առանց համապատասխան ստաժի ու կրթության ընդունվել է աշխատանքի 01/03/2017 թ.-ին ու ազատվել 05/02/2018թ.-ին:
     Ամսական աշխատավարձը կազմել է 350 000 ՀՀդրամ, աշխատել է 11 ամիս, համայնքային բյուջեից ստացել է 3, 850 000 ՀՀ դրամ:
     Արա Դավթյան՝ մարզպետի խորհրդական, ընդունվել է աշխատանքի 13/03/2017թ.-ին, ազատվել է 23/05/2018թ.-ին: Երբևէ աշխատանքի չի ներկայացել:
     Ամսական աշխատավարձը կազմել է 314 000 ՀՀ դրամ, աշխատել է 14 ամիս, համայնքային բյուջեից ստացել է 4, 396 000 ՀՀ դրամ:
    
     Գագիկ Լևոնյան՝ մարզպետի տեղակալ՝ Աշոտ Վարդանյանի, օգնական: Ընդունվել է աշխատաքի 29/11/2017թ.-ին, ազատվել՝ 23/05/2018թ.-ին: Երբևէ աշխատանքի չի ներկայացել:
     Ամսական աշխատավարձը կազմել է 298 000 ՀՀ դրամ, աշխատել է 6 ամիս, համայնքային բյուջեից ստացել է 1, 788 000 ՀՀ դրամ:
     Աննա Սահակյան՝ մարզպետի օգնական: Ընդունվել է աշխատանքի 01/12/2017թ.-ին, ազատվել է 23/05/2018թ.-ին: Երբևէ աշխատանքի չի ներկայացել:
     Ամսական աշխատավարձը կազմել է 298 000 ՀՀ դրամ, աշխատել է 6 ամիս, համայնքային բյուջեից ստացել է 1, 788 000 ՀՀ դրամ:
    
     Բյուջեին հասցված ընդհանուր վնասը կազմել է 15, 572, 000 ՀՀ դրամ:
     Ըստ նույն աղբյուրի, նշված անձինք գրանցվել են որրպես աշխատողներ, հավանաբար նույնիսկ տեղյակ էլ չեն եղել իրենց զբաղեցրած պաշտոնի մասին: Արձանագրենք որ գումարներն այս կերպ հայտնի ճանապարհներով յուրացվել են Արարատի մարզպետարանի պատասխանատուների կողմից:
    
     Հ. Գ. Հուսանք՝ նոր Հայաստանում իրավապահ համակարգը ընթացք կտա հրապարակմանը, և մեղավորները կկանգնեն օրենքի առաջ՝ կրելով համապատասխան պատիժ:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2075 | 0 | 0
Facebook