Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2024 թ.

Հոդվածներ

Ապարանցիներն իրենց քաղաքի զարթոնքը տեսնում են գործող քաղաքապետի ղեկավարությամբ

Mamul.am
Հեղինակ`
Mamul.am
23:15, երկուշաբթի, 04 հունիսի, 2018 թ.
Ապարանցիներն իրենց քաղաքի զարթոնքը տեսնում են գործող քաղաքապետի ղեկավարությամբ

Արագածոտնի մարզի Ապարան համայնքում դրական փոփոխություններն անկհայտ են։ 2017թ. նոյեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում Ապարան խոշորացված համայնքի ղեկավար ընտրվեց գործարար, «Գնթունիք» ընկերության հիմնադիր Կարեն Եղիազարյանը: Ընտրվելուց հետո քաղաքապետը բուռն կերպով սկսեց քաղաքում բարեկարգումներ իրականացնել, իր անձնական միջոցներով վերանորոգեց համայնքապետարանի վարչական շենքը: Ապարանի եւ համայնքի կազմում ընդգրկված գյուղերի համար լրջագույն խնդիրը տարիներ շարունակ եղել է գիշերային լուսավորության հարցը։ Համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանի հանձնարարությամբ եւ նախաձեռնությամբ, գիշերային լուսավորությունն ապահովելու նպատակով, համայնքի տարբեր հատվածներում ընթանում են աշխատանքներ: Արդեն իսկ գիշերային լուսավորությամբ ապահովված են Ապարանի բոլոր բնակելի շենքերի բակային հատվածները, մի շարք փողոցներ: Գիշերային լուսավորության հարցը լուծվել է նաեւ Չքնաղ, Թթուջուր, Ձորագլուխ գյուղերում: Ապարանում իրականացվել են շինարարական լայնածավալ աշխատանքներ. բարեկարգվել են փողոցները, տեղադրվել են նոր լուսասյուներ, կատարվել են կանաչապատման և ծառատնկման մեծածավալ աշխատանքներ:

Օրեր առաջ՝ մայիսի 28-ին լրացավ Մայիսյան փառահեղ հաղթանակները արձանագրած հերոսամարտերի 100-ամյակը: Ապարանը իր հյուրընկալ տանիքի տակ ընդունել էր հարյուրավոր հյուրերի և զբոսաշրջիկների, ինչպես նաև Իտալիայի Կավրիլյա քաղաքի քաղաքապետին, ով Ապարանում շնորհավորեց ապարանցիներին Բաշ-Ապարանի հերոսամարտի 100-ամյակի կապակցությամբ։ Ուղիղ 100 տարի առաջ թուրքական հրամանատարությունը Բաշ Ապարան ուղարկած 9-րդ դիվիզիայով փորձել է հյուսիսից արշավել Երևան, անցնել Սարդարապատի շրջանում հակահարձակման անցած հայկական զորամասերի թիկունքը և նրան կտրել Երևանից: Այդ ծրագիրը խափանելու նպատակով հայկական հրամանատարությունը Սարդարապատի ճակատամարտից Դրոյի (Դրաստամատ Կանայան) գլխավորությամբ շտապ ուժեր են տեղափոխել Բաշ Ապարան: Մայիսի 29-ին Բաշ Ապարանում Դրոյի գլխավորությամբ հաջողվել է հետ շպրտել թշնամուն՝ կասեցնելով թուրքական զորքերի արշավանքը դեպի Երևան և Արարատյան դաշտավայր։

Բաշ-Ապարանի հերոսամարտի հարյուրամյա տոնակատարությունների առիթով ապարանցիների եւ բազմաթիվ հյուրերի համար անակնկալ էր պատրաստվել. հսկայական տորթ՝ ռազմադաշտի պատկերով:


    

Mnews.am-ի լրագրողն Ապարան այցի շրջանակներում զրուցեց ապարանցիների հետ և կարծիքներ լսեց գործող քաղաքապետ Կարեն Եղիազարյանի կատարած աշխատանքների մասին: Ավելի մանրամասն՝ դիտեք հոլովակում:

Աղբյուրը` Mnews.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5066 | 0 | 0
Facebook