Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ապրեք Աստծո թագավորությունում...

00:38, հինգշաբթի, 04 ապրիլի, 2013 թ.
Ապրեք Աստծո թագավորությունում...
     Ես համաձայն չեմ այն մտքին, որ գոյություն ունի անարդարություն, սուտ կամ կեղծիք: Ես համաձայն չեմ այն մտքին, որ Սատանան գոյություն ունի: Ես համաձայն չեմ այն մտքին, որ մեր կյանքը դառն է և տաժանելի: Դա Սատանայի թագավորությունն է և այդ երևույթները այնտեղ են: Իսկ ես նրան չեմ ճանաչում:
     Աստծո թագավորությունում գոյություն չունեն նման երևույթներ: Թող քո հոգին ապրի այդ թագավորությունում և լինի խոնարհ, լինի շնորհակալ, լինի զգացմունքային և լինի համբերող: Թող այն լինի համբերող և ստիպված չի լինի շտապել և քայլել անարդար: Թող այն լինի խոնարհ և այն չի ապրի ուրիշ թագավորությունում: Թող այն լինի սիրող և նա կսիրվի դատավորների կողմից:
     Ես Ձեզ ասում եմ՝ գոյություն չունեն նման երևույթներ: Ստիպիր Քեզ հավատալ նրանց բացակայությանը, ստիպիր անցորդին հավատալ նրանց բացակայությանը և նրանք կդադարեն գոյություն ունենալ:
     Յուրաքանչյուր երևույթի և գործի և անցորդի մեջ դրեք Ձեր սիրտը, Ձեր հոգին, որը ապրում է Աստծո թագավորության մեջ և այն դարձրեք արդար, խոնարհ, գեղեցիկ և խայտաբղետ: Կրեք Սուրբ հոգու խոսքերը, ինչպես մեջքին կապած սրեր: Ձեր ներաշխարհը լցրեք ամենաչափազանց և ամենամտացածին հոգևոր հասկացություններով: Եվ Դուք կապրեք ոչ թե Սատանայի, այլ Աստծո թագավորության մեջ հիմա, թե հաջորդ կյանքում:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4830 | 0 | 0
Facebook