Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ամուր մնացեք Ձեր հավատի մեջ

14:38, կիրակի, 31 մարտի, 2013 թ.
Ամուր մնացեք Ձեր հավատի մեջ
     «Այդ արդարի հետ գործ մի´ ունեցիր, որովհետև երազիս մեջ շատ բաներ քաղեցի նրա պատճառով»:
     «Խաչե´ք նրան»
     Եվ այսպես անարդար դատով խաչեցին Հիսուս Քրիստոսին: Եվ նրան ասացին.
     «Դու որ տաճարը պիտի քանդեիր ու երեք օրում վերակառուցեիր, փրկի´ր Քեզ: Եթե Աստծո Որդին են, իջի´ր խաչից»
     Սակայն Հիսուսը այն երկու չարագործների հետ կախված մնաց խաչից: Եվ բարձր ձայնով աղաղակեց ու ասաց. «Հայր իմ, ներիր նրանց, նրանք չեն հասկանում, թե ինչ են անում»: Եվ այս ասելով՝ հոգին ավանդեց: Արդ, երբ հարյուրապետը տեսավ, թե ինչ կատարվեց, փառավորեց Աստծուն ու ասաց. «Իսկապես այս մարդն արդար էր»:
     Սիրելի քրիստոնյաներ, Շնորհավորում եմ Ձեզ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի կապակցությամբ: Կանցնի շատ քիչ ժամանակ, և բոլորը կհասկանան, թե ով, ով էր: Ով էր Արդար, և ով Անարդար: Ամուր մնացեք Ձեր հավատի մեջ: Շուտով կգա մեր ժամանակը: Կգա այն մարդկանց ժամանակը, ովքեր կարողանում են հանգիստ նայել ճակատագրի աչքերի մեջ: Եվ մենք ի վերջո կկարողանանք Հայաստանում վերահաստատել Արդարության Օրենքները:
     Քրիստոս հարյավ ի մեռելոց:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5004 | 0 | 0
Facebook