Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Դե պարոնայք նախագահներ տվեք ձեր բաժին երդումը:

00:55, երեքշաբթի, 02 ապրիլի, 2013 թ.
Դե պարոնայք նախագահներ տվեք ձեր բաժին երդումը:
     Ուզում եք հավատացեք ուզում եք ոչ, բայց Ապահով Հայաստանը երեկ հավատքից ելնելով այցելեց Էջմիածին, խոստում տալով մոտակա մի քանի տարում ավելի ավելի ապահով դարձնել մեր երկիրը: Սակայն նրան այնտեղ խանգարեց Սարերի Քամին: Նա իմանալով Սերժ Սարգսյանի գտնվելու վայրը միանգամից շտապեց այնտեղ, բայց այդ հանդիպումը այդպես էլ տեղի չունեցավ: Սակայն հադիպումը անխուսափելի է: Ապրիլի 9-ին մնացել են հաշված օրեր: Մենք ունենալու ենք երկու նախագահ, երկու առաջնորդ, ովքեր ձեռները դնելու են և երդվեն: Եվ քանի, որ Սուրբ Գիրքը մեկն է, ապա Ապահով Հայաստանը Րաֆֆի Հովհանիսյանին առաջարկեց ստեղծել Սահմանադրական խորհուրդ, գլխավորել այդ խորհուրդը և ձեռքը դնել Սահմանադրության վրա, իսկ ինքը իր արյունոտ ձեռքերը կդնի Սուրբ Գրքի վրա և այսպես իրար կողք կողքի կանգնած նրանք կերդվեն երկու Հայաստանների համար:
     Քանի որ այս օրը մոտ է ուզում եմ մեր նախագահներին «Արտա Վիրապ Նամակ» -ից հիշեցնել մի հատված.
     «Եվ ես տեսա մի մարդու հոգի, որի մարմնի բոլոր անդամները որդը կրծել էր:
     Եվ ես հարցրի. «Այդ մարմինը ինչ հանցանք է գործել»:
     Սրոշ առաքինին և Ատր յազատը ասացին. «Այս այն չարագործ մարդու հոգին է, որ երկրի վրա սուտ երդում է կերել, բարի մարդկանց ունեցվածքը կողոպտել և անարգներին է տվել»:
     Դե պարոնայք նախագահներ տվեք ձեր բաժին երդումը:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4566 | 0 | 0
Facebook