Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Եթե կա հնարավորություն նորմալ վիրահատելու, էրեխու ոտքը չկտրեն. հետո ես ինձ ամբողջ կյանքում կմեղադրեմ»

22:56, չորեքշաբթի, 03 ապրիլի, 2013 թ.
«Եթե կա հնարավորություն նորմալ վիրահատելու, էրեխու ոտքը չկտրեն. հետո ես ինձ ամբողջ կյանքում կմեղադրեմ»

13 տարեկան Իզաբելլան առաջին անգամ վիրահատության է ենթարկվել 4 օրականում: Խնդիրներ է ունեցել ողնաշարի հետ: 4 տարի անց վիրահատել են ոտքերը, իսկ այս տարի սեպտեմբերին` նաև գլուխը: Այսօր 13-ամյա Իզաբելլա Զալյանին անհրաժեշտ է հերթական վիրահատությունը, որը խորհուրդ են տվել իրականացնել Ֆրանսիայում: Աղջիկն ունի երիկամների և միզապարկի խնդիրներ, իսկ ոտքի վրա առաջացած վերքն արդեն տևական ժամանակ է` չի ապաքինվում:

«Որ բժշկի մոտ տանում ենք, որտեղ տանում ենք` ամեն մեկը տարբեր բաներ են ասում: Ոտքի վրա եղած վերքը մեկը ասում ա` կբուժվի, խոցային գոյացություն ա, մյուսն ասում ա` ավելի կվնասի երիկամներին, ավելի լավ ա` կտրենք», - մեզ հետ զրույցում նշեց Իզաբելլայի մայրը` Մարինա Զալյանը և հավելեց, որ այս պահին 10 հազար ԱՄՆ դոլար է անհրաժեշտ Ֆրանսիա հասնելու համար:

«Ինձ մենակ պետք ա հասնեմ տեղ, ուրիշ բան չեմ ուզում: Եթե կա հնարավորություն նորմալ վիրահատելու, էրեխու ոտքը չկտրեն: Հետո ես ինձ ամբողջ կյանքում կմեղադրեմ»:

Իզաբելլայի ծնողներն, օգնության համար, դիմել են թե՛ մասնավոր, թե՛ պետական կառույցների: Իրենք, չնայած աշխատանք ունեն, սակայն դեղորայքի և այլ պարագաների համար անհրաժեշտ գումարն ավելին է, և վաստակածը չի բավականացնում անգամ տարրական ծախսերին:

«Դիմել եմ նաև Գագիկ Ծառուկյանին: Անգամ առձեռն եմ տվել նամակն, անձամբ իրա ձեռն եմ տվել, բայց ոչ մի պատասխան չեկավ: Էլ արդեն չգիտեմ` ում դիմեմ, ինչ անեմ»:

2 տարին մեկ Իզաբելլան, Մարինայի փոխանցմամբ, անցնում է թոշակավորում.

«Սկզբից ասեցին` չի հասնում: Հետո տեսան, որ իրոք հասնում ա, իրավունք չունեն չտան երեխային: Էնքան են քաշքշում էդ ստից թղթերի համար: Կոպիտ ասած` էրեխուն պիտի դնես իրանց սեղանին, որ իրանք տեսնեն` էդ էրեխեն ի վիճակի չէ»:

Ինչպես galatv.am-ին փոխանցեց Իզաբելլայի մայրը` սեպտեմբերից դուստրը դադարեցրել է հաճախումերը դպրոց: Բժիշկները նրան արգելել են քայլել:

Տեղեկացնենք, որ INECOBANK-ում բացվել է հաշվեհամար, և ցանկացողները կարող են205065315553 հաշվեհամարին կատարել փոխանցում` դրամի դեպքում օգտագործելով 1001, ԱՄՆ դոլարի` 1020, ռուբլիի` 1041 և եվրոյի դեպքում` 1040 նիշերը:
    
     Աղբյուր

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3865 | 0 | 0
Facebook