Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Համադպրոցական ծնողական ընդհանուր ժողով

13:06, ուրբաթ, 25 մայիսի, 2018 թ.
Համադպրոցական ծնողական ընդհանուր ժողով

24.05.2018թ. Կապանի N13 հիմնական դպրոցում տեղի ունեցավ համադպրոցական ծնողական ընդհանուր ժողով, որին մասնակցում էին դասարանական ծնողական խորհուրդների անդամներ:
     ՕՐԱԿԱՐԳՈՒՄ
     1. «Կապանի N13 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի 2017-2018 ուսումնական տարվա սովորողների գիտելիքների ստուգման և ավարտական քննությունների անցակացման մասին:
     /Տնօրեն Զավեն Ստեփանյան/
     2. «Վերջին զանգի-վերջին դասի» կազմակերպման մասին:
     3. 2017-2018 ուսումնական տարվա ձեռքբերումները՝ ներառյալ մշակույթի և սպորտի բնագավառներում:
     /ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան/
     Մենք նպաստում ենք դպրոցում ծնողների համար ջերմ և կառուցողական միջավայրի ստեղծմանը և կարևորում ենք դպրոցի աշխատակիցների համապատասխան վերաբերմունքը ծնողների հանդեպ: Ծնողների հետ ճիշտ ձևով հանդիպումը և ջերմ ողջունումը մեզ համար շատ կարևոր է:
     Ծնողի հետ խոսելիս մենք եղել ենք բաց և դրականորեն տրամադրված: Դպրոցում հիմնավորված հանդիպման և ողջույնի կուլտուրան նպաստել է ծնողների և դպրոցի միջև միասնության ուժեղացմանը, ծնողին օգնում է այն բանի գիտակցմանը, որ նրանք դպրոցական հասարակության լիիրավ և գնահատված անդամներ են: Դպրոցում եղած ողջույնի և հանդիպման կուլտուրայով ծնողի մոտ առաջացրել ենք սկզբնական տպավորությունը դպրոցի մասին. եթե այդ տպավորությունը դրական է, եթե նրանք անկաշկանդ են զգում իրենց դպրոցական միջավայրում, ուրեմն ապագայում դպրոցի նկատմամբ բարյացակամ և հավատով լեցուն վերաբերմունք կունենան: Բնական է, այստեղ նկատի է առնված, թե ինչպես հյուրընկալեց ծնողին դպրոցական հասարակությունը, ինչպիսի դպրոցական մթնոլորտ է հանդիպում նրան:
     ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6193 | 0 | 0
Facebook