ՄԻԱՅՆ ԹԵ ԴՈՒԽՈՎ ՓԱՇԻՆՅԱՆ ՋԱՆ․․․
![]() Սասնա ծռերի և թավշյա հեղափոխության նպատակների ընդհանրությունը մեկն էր՝ Սերժի ռեժիմի տապալում, իսկ տարբերությունը կայանում էր նրանում, որ Սասնա ծռերի դեպքում տապալվեց ապստամբությունը, քանզի ՊՊԾ գնդի գրավումը ի սկզբանե դատապարտված էր պարտության, քանզի ճիշտ չէր ընտրված գործողությունների պլանը և ընթացքը, որն հանգեցրեց նրան, որ իրենց կապը կտրվեց ժողովրդի հետ, և հենց իրենք հայտնվեցին պատանդի կարգավիճակում, իսկ դրսում փոթորկված ժողովուրդը չունեցավ այն առաջնորդը, որ ինքնաբուխ, տարերայնորեն բռնկված ցույցերին տրամաբանական ուղղվածություն տար, արդյունքում դաժանորեն ճնշվեցին ոստիկանների կողմից, իսկ Թավշյա հեղափոխության պարագայում Փաշինյանը շատ ճիշտ ռազմավարություն էր մշակել և մինչև վերջ հենվելով ժողովրդի, հատկապես՝ երիտասարդության անկոտրում կամքի վրա, նրանց ԴՈՒԽ հաղորդելով կարողացավ հասնել հաղթանակի, այսինքն՝ բուրգի գագաթին բազմած բռնապետը կամավոր հրաժարական տվեց․․․Ե՛վ «Սասնա ծռերի» և՛ թավշայա հեղափոխությունը մի անուն ունեն՝ Ապստամբություն տիրող բռնապետության դեմ․ մի դեպքում՝ զենքով, մյուս դեպքում՝ բաց ձեռքերով, , , բայց փաստը մնում է այն, որ եթե ունենայինք օրենքի երկիր ոչ «Սասնա ծռերի» ապստամբության ճարահատյալ գործողությունները կլիներ, և ոչ էլ Թավշյա հեղափոխություն տեղի կունենար և այսօր բանտերում չէինք ունենա այսքան թվով քաղբանտարկյալներ, , , Ցավոք Նիկոլ Փաշինյանին չհաջողվեց դառնալ դրության ամբողջական տերը, քանզի փորձեց քաղաքակիրթ մեթոդներով քանդել հնի բերդը, որտեղ և հանդիպեց դիմադրության, քանզի և «բարեփոխված սահմանադրությունը» և օրենսգիրքն այնքան խորամանկ է ձևակերպված, որ մեկ ուրիշ մարդ չկարողանա այդ սարդոստայնից գլուխ հանել, բացի Սերժից․․․ Այսօր ժողովուրդը կրկին փոթորկված է, քանզի հեղափոխական բազմության պահանջն ամբողջությամբ չի կատարվել․ այն է՝ ազատվել ոչ միայն Սերժից, այլ՝ ողջ համակարգից սկսած «բարեփոխված սահմանադրությունից» և օրենսգրքից, , , Քանի ազգային ժողովում ՀՀԿ-ն մեծամասնություն է, քանի ԿԸՀ-ի Մուկուչյանն ու Տարոն Մարգարյանն են իրենց աթոռներին ու Սերժի նշանակած դատախազն ու դատավորներն են դատում մեր հերոս տղաներին, դժվար կլինի ժողովրդին հանդարտեցնել և տուն ուղարկել․․․ ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ |
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները: