Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 23 հուլիսի, 2019 թ.

Հոդվածներ

Նամակ Սուրբ Հոգուն...

23:47, երեքշաբթի, 08 մայիսի, 2018 թ.
Նամակ Սուրբ Հոգուն...
     Սուրբ Երրորդություն...Հայր Աստված, Որդի Աստված, Սուրբ հոգի Աստված...երեք հսկաներ, որոնց վրա է հիմնված Քրիստոնեության ուսմունքը:
     Եթե մենք աղոթում ենք Հայր Աստծուն, կրում Որդի Աստծո խաչելության պատկերով խաչեր, ապահովելով նաև կապը նրա հետ, ապա Սուրբ հոգի Աստվածը լրիվ անտեսված է մեր կողմից...Նրա գործունեության նպատակը Աստծո արքայության ստեղծումն է յուրաքանչյուր անհատի մեջ...Նրա շնորհները 7-ն են իմաստությունը, բանականությունը, խորհրդազգացությունը, հզորությունը, գիտությունը, բարեպաշտությունը, աստվածավախությունը...Առանց նրա ներկայության հազար անգամ աղոթիր, 1000 խաչ ու 1000 սրբապատկեր կախ տուր կլինի թերի, եթե ոչ ընդհանրապես չի լինի ոչինչ, որի դառը պտուղներն ենք վայելում մինչ օրս...
     Հենց նրա շնորհներն են թերի և պակասում մեր ազգին, իսկ մենք դուռն ենք փակել նրա առաջ, 7 շնորհ, որ մեր ազգին այս պահին այնքան անհրաժեշտ են դիմագրավելու ներկայիս և գալիք մարտահրավերներին...
     Իմ մոտ այն տպավորությունն է, որ ստեղծվել է մի նոր աղանդ, Նիկոլի վկաները...և հայ ժողովրդի մի ստվար զանգված դարձել է Նիկոլի վկա...բացարձակ չեմ ուզում մթագնել ոչ նրա կերպարը, ոչ նրա գաղափարներն ու գործունեությունը, բայց....մենք նրա քայլի վկաներն ենք, նրա վարչապետ դառնալու վկաներն ենք, բայց ոչ Նիկոլի վկաները, համենայն դեպս ես ինձ այդպիսին չեմ համարում...անկախ ամեն ինչից նա է վարչապետը, և ես պարտավոր եմ իմ ազնիվ աշխատանքով սատարել նրան, բայց միևնույն ժամանակ լինել նաև պահանջկոտ նրա նկատմամբ...վերջ էմոցիաներին, եկել է սառը գլխով գործելու ժամանակը...
    
     ............................................................................................
     Սիրելի Սուրբ հոգի, այցելիր խնդրում եմ յուրաքանչյուր հայի, ու թակիր այնպես, որ նրանք բացեն իրենց հոգիները քո առաջ, դուրս անելով թուլամորթությունն ու վախը, ստորությունն ու նենգությունը, ատելությունն ու ագահությունը, երկերեսանիությունն ու.....ներս թողնեն քո շնորհները- իմաստությունը, բանականությունը, խորհրդազգացությունը, հզորությունը, գիտությունը, բարեպաշտությունը, աստվածավախությունը և ևս մեկը Աստվածայինը...Սերը, կլինի 8, ոչինչ 8-ը հավիտենության նշան է և Հայ ժողովրդի հաղթանակի թիվը...
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2849 | 0 | 0
Facebook
COMMENT.am