1. Պայտ
Ժողովրդական հավատալիքների համաձայն՝ այն հաջողություն եւ առողջություն է բերում: Տարածված կարծիքի համաձայն՝ հաջողությունը մշտապես ձիու վրա է, իսկ ձիուն անհրաժեշտ է պայտել: Այն հաջողությանը ցույց կտա ձեր տան ճանապարհը: Անչափ կարեւոր է պայտը ճիշտ տեղադրել: Դրա տեղադրման հաջող ընտրության դեպքում տանը երջանկություն եւ առատություն կլինի, իսկ վիշտն ու հիվանդությունները կշրջանցեն:
2. Սխտոր
Տանը ծագող գժտության առավել հավանական պատճառը չար ոգին է: Շատերն են բախվել այն հանգամանքին, որ տնային գործերը չեն ստացվում՝ մերթ ամանեղենն է ձեռքից ընկնում, մերթ վեճեր են ծագում, մերթ տրամադրությունն է վատթարանում: Չար ոգուն սանձահարելու, ինչպես նաեւ աչքից ու դիվահարումից խուսափելու համար, նախանշանների համաձայն, սխտոր օգտագործեք:
Տունն ընդհանուր մաքրելու համար սխտորը կախում են աչքից հեռու որեւէ անկյունում՝ չար աչքից ու ոգուց պաշտպանություն խնդրելով: Սնունդի մեջ սխտորի օգտագործումը բարձրացնում է իմունիտետը եւ մաքրում անբարյացակամների բացասական ազդեցությունից:
3. Մեղր
Նրանք, որոնք ցանկանում են, որ տունը միշտ լի լինի, պետք է մեղր պահեն: Մեղրը հրաշալի կախարդական դեղ է դուր եկած մարդու համար: Նրան քաղցր անուշեղեն հյուրասիրելով՝ տանտիրուհին իրեն սրտաբաց է ցուցադրում, իսկ հյուրը տունը մտապահում է որպես հարմարավետ եւ հյուրընկալ:
4. Խնձոր
Նախանշանների համաձայն՝ տանը խնձոր պահելը նշանակում է ամեն ինչ առատորեն ունենալ: Իր թարմությամբ այն կապահովի ձեր լավ տրամադրությունը եւ թույլ չի տա տխրել: Դրական էներգետիկան, որով խնձորները լցվում են ամռան ընթացքում, տուն է թափանցում եւ այն մաքրում էներգետիկ բոլոր մակարդակներով:
5. Սրբապատկեր
Բոլոր ժամանակներում հավատացյալների համար սրբապատկերները եղել են հզորագույն օգնականներ: Նրանցից խորհուրդ եւ պաշտպանություն են խնդրում, աղոթում առողջության համար: Սրբապատկերները կարողանում են վանել ձեր կացարանի նկատմամբ ցանկացած չարիք: