Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երևանում բացվել է ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ- մանկաբույժ Իզաբելա Դավթյանի և ամուսնու՝ ՀԽՍՀ վաստակավոր շինարար Վասակ Խաչիկյանի հուշատախտակը

Yerevan info
Հեղինակ`
Yerevan info
15:51, շաբաթ, 07 ապրիլի, 2018 թ.
Երևանում բացվել է ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ- մանկաբույժ Իզաբելա Դավթյանի և ամուսնու՝ ՀԽՍՀ վաստակավոր շինարար Վասակ Խաչիկյանի հուշատախտակը

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը և պաշտոնատար այլ անձինք ներկա են գտնվել մայրաքաղաքի Մաշտոցի պողոտա 60 հասցեում ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ-մանկաբույժ Իզաբելա Դավթյանի և նրա ամուսնու՝ ՀԽՍՀ վաստակավոր շինարար Վասակ Խաչիկյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությանը:

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշել է, որ անգնահատելի է Իզաբելա Դավթյանի դերը մանկաբուժության բնագավառում: Բազմափորձ բժշկուհու մասնագիտական բարձր որակավորման ու աշխատանքի գիտական կազմակերպման արդյունքում 1979թ. Երևանի հ. 3 մանկական կլինիկական հիվանդանոցը վերամասնագիտացվել է հանրապետական մանկական կլինիկական հիվանդանոցի՝ համալրվելով տվյալ ժամանակաշրջանի ամենակատարելագործված սարքավորումներով և դառնալով ԽՍՀՄ լավագույն մասնագիտացված բուժհաստատություններից մեկը:
     Խորհրդային տարիների խոշորագույն արտադրական ու մարզամշակութային կառույցների կերտման գործում էլ մեծ ներդրում ունի Իզաբելա Դավթյանի ամուսինը՝ ՀԽՍՀ վաստակավոր շինարար Վասակ Խաչիկյանը: Ամուսինների դուստրը՝ Աիդա Խաչիկյանն իր երախտիքն է հայտնել հուշատախտակի բացման նախաձեռնության և Երևանի ավագանու կողմից այն հաստատելու համար:
     Անվանի ամուսինների հուշատախտակի բացման պատիվը վերապահվել է նրանց թոռանը՝ Էմիլ Վարդապետյանին:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2568 | 0 | 0
Facebook