Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«ՉԻ ԿԱՐԵԼԻ»

12:12, երեքշաբթի, 03 ապրիլի, 2018 թ.
«ՉԻ ԿԱՐԵԼԻ»

Կապանի N13 հիմնական դպրոցի աշակերտական խորհուրդը կազմակերպեց ակցիա «ՉԻ ԿԱՐԵԼԻ» խորագրով: Մեր դպրոցում ուսուցիչներն աշակերտների հետ իրենց հարաբերությունները կառուցում են փոխադարձ հարգանքի վրա։ Նրանք հարգում են աշակերտների անհատականությունը՝ անկախ նրանց տարիքային և անձնային առանձնահատկություններից: Ծնողներն անմասն չէին մնացել, իսկ երբ ծնողը ներգրավված է զավակի կրթության գործընթացում, աշակերտն ունի ավելի բարձր ակադեմիական առաջադիմություն, աշակերտի մոտ զարգանում են սոցիալական հմտությունները և նրա վարքը դրական է դառնում ինչպես տանը, այնպես էլ դպրոցում:
     Իսկ ակցիայի նպատակն էր՝
     օգնել երեխային արդյունավետ կերպով հարմարվել աշխարհում անընդհատ տեղի ունեցող փոփոխություններին,
     • բարեխիղճ և համարժեք կերպով արձագանքել շրջապատում տեղի ունեցող երևույթներին,
     • նպատակաուղղել երեխայի արժեքային համակարգի ձևավորումը,
     • զարգացնել սովորողների ճանաչողական ակտիվությունը,
     • յուրաքանչյուր անհատի մոտ ստեղծել ինքնակատարելագործման ներքին պահանջ:
     ԴԱԿ Ռիմա Մկրտչյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2833 | 0 | 0
Facebook