Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցում կարևորվում և առանձնակի ուշադրություն է դարձվում սպորտային միջոցառումներին: Այս է վկայում բազմաթիվ սպորտային խաղերն ու մրցույթները:
Ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ա. Գաբրիելյանը հետաքրքիր մրցույթ էր կազմակերպել 5 – 6 – րդ դասարաններում: Խաղի նպատակն էր նպաստել աշակերտների ֆիզիկական ակտիվությանը: Աշակերտները ոգևորված էին ու մարտական: Մրցույթն ընթացավ հետաքրքիր ու լարված, որը ավարտվեց 5 – րդ դասարանի հաղթանակով: