Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայտարարվում է Երևանի մասին պիեսի՝ թատերգության մրցույթ

Yerevan info
Հեղինակ`
Yerevan info
18:50, հինգշաբթի, 01 մարտի, 2018 թ.
Հայտարարվում է Երևանի մասին պիեսի՝ թատերգության մրցույթ

Երևանի քաղաքապետարանը և Հայաստանի գրողների միությունը Երևանի հիմնադրման 2800-ամյակի տոնակատարություններին ընդառաջ հայտարարում են Երևանի մասին (ներառյալ Ուրարտական շրջանը) պիեսի՝ թատերգության մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել դրամատուրգներ, հեղինակներ՝ առանց տարիքային սահմանափակման:
     Մրցանակակիր լավագույն պիեսը կբեմադրվի Երևանի թատրոններում:
     Հայտերն ընդունվում են ս.թ. մարտի 1-ից մինչև հունիսի 1-ը:
     Մրցույթի մասնակիցները պետք է իրենց աշխատանքները ներկայացնեն երկուական տպագիր օրինակով և էլեկտրոնային տարբերակով:
     Սահմանվում է՝
     Առաջին մրցանակ - 800 հազար դրամ
     Երկրորդ մրցանակ - 500 հազար դրամ
     Երրորդ մրցանակ - 300 հազար դրամ
     Էլ. հասցե՝ yerevan2800@yerevan.am
     Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (+37410) 56-45-70 հեռախոսահամարով կամ այցելել Հայաստանի գրողների միություն՝ ք. Երևան Բաղրամյան պող. 3, երկրորդ հարկ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5295 | 0 | 0
Facebook