Նոր Գեղիի Յու Երիցյանի անվան թիվ 2 միջն. դպրոցում կայացավ մրցույթ-մարաթոն.` նվիրված գրքի տոնին: Միմյանց դեմ պայքարում իրենց գիտելիքների պաշարով փայլում էին կարմիր, կապույտ, ծիրանագույն թիմերը: Գիտակներին ուղղված էին հարցեր հայոց լեզվից, հայ գրականությունից, հայոց պատմությունից, հայոց եկեղեցու պատմությունից, անգլերենից և ռուսերենից: Առողջ մրցակցության արդյունքում հաղթող ճանաչվեց ծիրանագույն թիմը, որը ժյուրիի կողմից պարգևատրվեց գրքով: