Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Աղանդավորության դեմ պայքարի ժամանակակից իրավաբանական և հոգեբանական մեթոդների վերաբերյալ անվճար դասընթացներ

21:18, երկուշաբթի, 25 մարտի, 2013 թ.
Աղանդավորության դեմ պայքարի ժամանակակից իրավաբանական և հոգեբանական մեթոդների վերաբերյալ անվճար դասընթացներ
     «Վերադարձ» ՀԿ-ը կազմակերպում է աղանդավորության դեմ պայքարի ժամանակակից իրավաբանական և հոգեբանական մեթոդների վերաբերյալ անվճար դասընթացներ, որոնք տեղի են ունենում Կորյունի 19Ա (2-րդ հարկ) հասցեում ՝ ամեն երեքշաբթի ժամը 17: 00-ից 19: 00: Դասընթացն ավարտած մասնակիցները կստանան հավաստագիր դասընթացի մասնակցության վերաբերյալ: Ցանկացողները կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 093006848: Էլ.հասցե՝ sergalstyan1@gmail.com
     Աղանդավորությունը որպես արատավոր երևույթի թևակոխել է հասարակական կյանքի տարբեր ոլորտներ՝ թողնելով քայքայիչ և ցավալի հետևանքներ մարդկության համար: Քրիստոնեական աշխարհի համար աղանդավորության դեմ պայքարը վերածվել է կենսական նշանակություն ունեցող խնդրի: Որպես ընդունված կանոնի աղանդավորության դեմ պայքարը մշտապես տարվել է զուտ կրոնական-հոգևոր սկզբունքով: Սկսած 20-րդ դարի 50-ական թթ-ից ակնհայտ դարձավ կրոնական-հոգևոր սկզբունքի պայքարի ոչ արդյունավետությունը, որը պատճառաբանվեց ոչ թե այդ սկզբունքի թուլությամբ, այլ աղանդավորության շրջաններում աղանդամետության նոր թափով: Անցյալ դարի կեսերից սկսեցին նոր թափ առնել քայքայիչ աղանդները, որոնք ներկայումս բավականին տարածված են ամբողջ աշխարհում: Եթե հարյուրամյակներ առաջ աղանդը որպես այդպիսին ուներ զուտ գաղափարաբանական հենք, ապա մեր ժամանակներում աղանդի բովանդակությունը լցված է ֆինանսական, մերձհոգեբանական և կրիմինոգեն գործոններով, որոնք աղանդին դարձնում են վտանգավոր կենսունակ ուժի: Հետևաբար մեր ժամանակների աղանդավորության դեմ պետք է իրականացվի համապարփակ պայքար: Պաքարի համապարփակությունը պետք է ունենա գիտական հենք, որն էլ իր հերթին պետք է համալրվի մի շարք գիտություններից գործնականորեն կատարված համաքաղվածքով: Աղանդավորության դեմ պայքարի համար ներկայումս գործնական և կարևոր նշանակություն ունեն այնպիսի գիտություններ ինչպիսիք են.
     • Հոգեբանության հիմունքներ, կրոնական հոգեբանություն, սոցիալական հոգեբանություն, քրեական հոգեբանություն,
     • Միջազգային իրավունք, Սահմանդրական իրավունք, քաղաքացիական իրավունք, քրեական իրավունք,
     • Կրիմինալ պրոֆայլինգ,
     • Կրիմինալիստիկա,
     • Կրիմինալոգիա,
     • պենոլոգիա (պատժաբանություն)
     • տնտեսագիտություն, ֆինանսներ և վարկ,
     • կրոնագիտություն, քրիստոնեություն:
     Առաջարկվող դասընթացներն իրեցից ներկայացնում են նվազագույն գիտելիքների դասավանդում, որոնք իրենցում պարունակում են վերը նշված գիտություններից որոշակի օգտակար գիտելիքներ, ապա նաև դասընթացի ավարտից հետո յուրաքանչյուր մասնակից կունենա մասնագիտական ինտելեկտուալ պոտենցիալ գործող աղանդների և դրանց դեմ պայքարի համար նվազագույն - անհրաժեշտ գործողությունների ձեռնարկման և իրագործման մասին:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
6023 | 2 | 0
Facebook