Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Եվս մեկ վտանգ Եվրոպայից և կանանցից

19:22, երեքշաբթի, 22 հունվարի, 2013 թ.
Եվս մեկ վտանգ Եվրոպայից և կանանցից
     «Կանանց ռեսուրսային կենտրոնն» ինչ էլ անի, ինչքան էլ անի մեկ է բոլորը պետք է զգուշանան նրա գործունեությունից: Կարծում եմ շատերն են տեղյակ, որ «Կանանց ռեսուրսային կենտրոնն» իրականում կեղծֆեմինիստական կազմակերպություն է, ինչպես նաև համագործակցում է աղանդավորական կազմակերպությունների հետ:Այս կազմակերպությունը պրոպագանդում է ազատ մինչամուսնական սեռական հարաբերությունները, քանդում է հայկական ընտանիքի ամուր հիմքերը:Այս կազմակաերպության նպատակն է նաև հավասարություն հաստատել կնոջ և տղամարդու միջև, սակայն նրանց առաջարկած հավասարությունը ոչ թե իրավունքների ոլորտում է այլ սեռական կյանքում: Եվ իմ կարծիքով բացարձակ հավասարություն հաստատել տղամարդու և կնոջ միջև նույքան բացարձակ էլ սխալ է: Տղամարդը պետք է լինի տան սյունը, իսկ կինն առաջին հերթին լավ մայր իր երեխաների համար, այլ ոչ թե ձգտի հավասարվել տղամարդուն: Իհարկե ես դեմ չեմ հավասարությանը, չե՞ որ Աստված ստեղծեց տղամարդուն և կնոջը տալով նրանց հավասարություն և ամեն ինչ վայելելու հնարավորություն, բայց այդ հավասարությունը հարաբերական է ասված:Եվ վերջիվերջո նրանք հորդորելով այդ հավասարությունը խառնվում են Աստծո գործերին: Ես կոչ եմ անում հեռու մնալ այդօրինակ պատգամներից, կազմակերպություններից, նրանց հետ համագործակցելուց: Ես ոչ մեկին չեմ վիրավորում ուղղակի իմ տեսակետն եմ արտահայտում այս հարցի շուրջ, քանի որ տեսնում եմ թե մարդիկ ինչպես են արձագանքում, երբ այս կազմակերպությունն ինչ որ ակցիա է իրականացնում:Մարդիկ ուղղակի հեշտությամբ խաբվում են այս ամենը տեսնելով, բայց իրականում տեղյակ չեն այս կազմակերպության արմատների, գաղափարների և գործունեության մասին: Խորհուրդ կտամ զգուշանալ և խորը մտածել արտասահմանից ներմուծված և քայքայողական նպատակներ ունեցող այս կազմակերպության հետ համագործակցելուց առաջ:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4208 | 0 | 0
Facebook