Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հյուսիսային պողոտայում բացվել է արդեն ավանդական դարձած Ամանորի և սուրբծննդյան տոնավաճառը

Yerevan info
Հեղինակ`
Yerevan info
14:00, երկուշաբթի, 11 դեկտեմբերի, 2017 թ.
Հյուսիսային պողոտայում բացվել է արդեն ավանդական դարձած Ամանորի և սուրբծննդյան տոնավաճառը

Երևանի քաղաքապետարանի և «Պասկալ և Դիոդատո» կազմակերպության նախաձեռնությամբ մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում տեղի է ունեցել արդեն ավանդական դարձած Ամանորի և սուրբծննդյան տոնավաճառի բացման հանդիսավոր արարողությունը: 6-րդ տարին անընդմեջ անցկացվող տոնավաճառի բացման պատիվն այս անգամ վերապահվել է ամերիկահայ երգիչ, երգերի հեղինակ, «Գրեմմի» մրցանակակիր «Capital Cities» փոփ խմբի անդամ Սեպուհ Սիմոնյանին:

Տոնավաճառի շուրջ 40 տաղավարներում ներկայացվել են Ամանորի և սուրբծննդյան խորհրդանիշներ, տոնական զարդեր, հուշանվերներ, տոնական կերակրատեսակներ և այլն: Հատկանշական է, որ կային նաև մի շարք բարեգործական տաղավարներ:
     Տոնավաճառի բացման արարողությանը ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ով շրջել է տաղավարներում, ծանոթացել ներկայացված տեսականուն:
     Տոնավաճառը բաց կլինի մինչև 2018 թվականի հունվարի 7-ը, ամեն օր՝ ժամը 13: 00 - 21: 00-ն:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2118 | 0 | 0
Facebook