Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների սոցիալական ցանցերով ստացվել է 42 նամակ

Yerevan info
Հեղինակ`
Yerevan info
12:47, երեքշաբթի, 07 նոյեմբերի, 2017 թ.
Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների սոցիալական ցանցերով ստացվել է 42 նամակ

Ամեն շաբաթ ամփոփվում են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների սոցիալական ցանցերի էջերի ու էլեկտրոնային հասցեների միջոցով մեր համաքաղաքացիներից ստացված նամակները:

Ըստ այդմ, հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների սոցիալական ցանցերի էջերում և էլեկտրոնային հասցեներով ստացվել է 42 նամակ, որոնցից 40-ին տրվել է համապատասխան լուծում, 2-ը՝ ընթացքի մեջ է: Հարցերը վերաբերել են կոմունալ, բարեկարգման ոլորտներին, քաղաքապետարանի ընդհանուր գործունեությանը, քաղաքաշինության, սոցիալական, բնապահպանության, առևտրի, կրթության ոլորտներին:
     Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը «Մաքուր Երևան» ծրագրի շրջանակում արձանագրվել է 413 հասցե:
     Երևանի քաղաքապետարանը շարունակելու է էլեկտրոնային տարբերակով ստացված դիմումներով նույնպես մեր համաքաղաքացիների բարձրացրած հարցերին լուծում տալ՝ նպաստելով խնդիրների արագ լուծմանը:
     Հիշեցնենք, որ մեր համաքաղաքացիները կարող են էլեկտրոնային տարբերակով իրենց առաջարկները, դիտարկումներն ու խնդիրներն ուղղել Երևանի քաղաքապետարան սոցիալական ցանցերի էջերով` ֆեյսբուքում /FB/Yerevanmunicipality/ և թվիթերում /@evnmunicipality/, ինչպես նաև pressyerevan@yerevan.am էլեկտրոնային հասցեով կամ օգտվել «Թեժ գիծ» ծառայությունից՝ 011-514-000 հեռախոսահամարով:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1803 | 0 | 0
Facebook