Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Անբարոյական կնոջ զավակները ՝ մեր իրավապահները, ձեզ կներեն ամեն ինչ, բացի առավելությունից։

21:42, երեքշաբթի, 31 հոկտեմբերի, 2017 թ.
Անբարոյական կնոջ զավակները ՝ մեր իրավապահները, ձեզ կներեն ամեն ինչ, բացի առավելությունից։

Հայ իրավապահը (քննիչը, դատախազը, դատավորը, ոչ բոլորը իհարկե, բայց մեծ մասամբ) համոզված է որ Հայաստանի Հանրապետության բոլոր օրենքներն ու իրավական փաստաթղթերը իր անձնական սեփականությունն են, տրվել են իրեն տնօրինման իր կողմից գերադասելի ձևերով օգտագործելու թույլտվությամբ հանդերձ:
     Նա ցանկացած օրենք ու իրավական փաստաթուղթ մեկնաբանում է զուտ միայն իր անձնական շահի տեսանկյունից և անում է ամեն հնարավորն ու անհնարինը այդ մեկնաբանության միջոցով ՀՀ Քաղաքացուց՝ (կասկածյալից, մեղադրյալից, ամբաստանյալից, հայցվորից) մաքսիմալ եկամուտ պոկելու համար։
     Եկամուտը կարող է լինել ցանկացած ձևի, դրամական, բնամթերքով, ծառայությունների տեսքով ու այս ասպարեզում որևէ սահմանափակում գոյություն չունի:
     Ստորադաս իրավապահների մեծ մասը իր անմիջական վերադասի կթու կովն է (ճորտը, ի՞նչու ոչ ստրուկ, քանի որ ստորադաս իրավապահը կատարելով կթու կովի ՝ ստրուկի աշխատանքը, դրա դիմաց ստանում է աշխատավարձ, իսկ ստրուկը աշխատավարձ չի ստանում), այս շարքը շարունակվում է մինչև իրավական բուրգի ամենավերին կատարը:
     Կթու կովերը նաև սուրբ կովեր են ու դրա համար էլ անձեռնամխելի են, ոչ մի վերադաս ցանկացած բողոքի դեպքում չի մորթի իր կաթնատու կովին:
     Ցանկացած մակարդակի վրա գտնվող կաթնատու կովերը ենթակա են փոխարինման միայն քյավթառանալու դեպքում երբ արդեն կաթնատվությունը խիստ նվազում է:
     Սովորաբար նրանք փոխարինվում են իրենց ծնած, սնած ու դաստիարակած հորթերով, որոնք սրբորեն պահպանում են մայր կովերի ժառանգած պատգամները:
     Այս վերջին հանգամանքը հանդիսանում է հայ ծախու, անողնաշար իրավապահ համակարգի հավերժության հիմնական գրավականը: Մենք այսօր ունենք արդեն գենետիկորեն կայուն իրավապահ գերդաստաններ որոնք սկիզբ են առել սովետական առաջին տարիներին ու շարունակվում են առ այսօր:
     Հենց այս վերը նշված անբարոյական կնոջ զավակներն են, որ սարկոմայի նման տարածվում են և խժռում իրենց ճանապարհին ամեն ինչ դրանով էլ հենց դառնում են ՀՀ ից արտագաղթի հիմնական ազդակը։
     Իսկ ամենազարհուրելին նաև այն է, որ ստորադաս իրավապահ համակարգում աշխատած կթու կովերը հաճախակի դառնում են միջին, իսկ հետագայում նաև բարձր աստիճանի իրավապահ համակարգի ներկայացուցիչներ ՝ պետեր, սակայն նրանց էությունը և արժեհամակարգը չի փոխվում, մնում է նույնը։
     Այ այստեղ սկսվում է ամենադաժանը, նրանց համար ներքևում գտնվողին կթվելը սովորական է և արդիական ։
     Ցանկացած շեղում այս կանոնից հանցագործություն է։
     Ցանկացած քաղաքացի, ով պետ դարձած նախկին կթու կովի երեսին կասի, որ նա իրենից ոչնչով լավը չէ, այլ ընդհակառակը, դեռ մի բան էլ անկախ դիրքից և պաշտոնից ցածր է, քանի որ նա ճիշտ է զբաղեցնում է իրավապահ համակարգում բարձր պաշտոն, սակայն միևնույն է նա ընդամենը ստորադաս օղակի նախկին կթու կով է, իսկ ինքը երբևիցէ կթու կով չի եղել և չի էլ պատրաստվում դառնալ, անմիջապես կթիրախավորվի, քանի որ դրանով կնդգծի իը առավելությունը կթու կովից պետ դարձած իրավապահի նկատմամբ։
     Այստեղ նախկին կթու կովերը, տեսնում են ձեր մեջ ձեր այն առավելությունը, որը իրենք երբեք չեն ունեցել և դուք դառնում էք դասակարգային թշնամի և միանշանակ ենթակա էք ոչնչացման։
     Քանզի կյանքում նախկին կթու կովերը ձեզ կներեն ամեն ինչ, բացի մի բանից։ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆԻՑ։
     Շարունակելի...………

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4552 | 0 | 0
Facebook