Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Անբարոյականի զավակները արդարադատության համակարգում - մաս 1-ին

20:33, կիրակի, 29 հոկտեմբերի, 2017 թ.
Անբարոյականի զավակները արդարադատության համակարգում - մաս 1-ին

ՆԱԽԱԲԱՆ
     Արդարադատության այս համակարգով ՀՀ ում ոչ թե չորս միլիոն, այլ ուղղակի մարդ չի մնա։
     ՀՀ Նախագահը բազմիցս հայտարարեց, որ ՀՀ ում արտագաղթի հիմնական պատճառը դա արդարության պակասն է։
     Ավելի կարճ հասարակ քաղաքացու իրավունքները բացարձակապես պաշտպանված չեն։
     Անհնազանդ, իրեն ստրուկ չհամարող, իր իրավունքների համար պայքարող ցանկացած քաղաքացի միանգամից թիրախավորվում է։ Նրան հանգիստ կարող է թալանել հարկայինը, ապօրինի մեղադրանք առաջադրել քննիչը, դատարան կոչվածը ստանդարտ ձևակերպմամբ կկալանավորի, ՀՀ Վճռաբեկ դատարանի, Սահմանադրության, Եվրոպական դատարանի, քր դատօրի նորմերը այդպես էլ կմնան թղթի վրա, քանի որ այն կիրառողները հենց իրենք են այն խախտում։
     Իսկ եթե քաղաքացին այդքանից հետո էլ խելքի չգա, ապա գործ կհարուցեն նրա պաշտպանի, մոր, եղբոր, զավակի վրա։
     Եթե այսքանից հետո էլ խելքի չգա ուղղակի 37 թվականի ոգով վրան շառ կանեն, կկեղծեն ապացույցները, կբերեն կեղծ վկաներ, օդից հնարովի ցուցմունքներով մեղադրանք կառաջադրեն և գործը կուղարկեն դատարան։
     Զուտ իրավական պրոցեդուրաներով վերը նկարագրվածը մինիմում երկու տարի կալանք է։
     Եթե «մեղադրյալը» չկոտրվեց, չխոստովանեց, պայքարեց, ապա դեռ հույս կա արդարացման։
     Այդ դեպքում անբարոյականի զավակների գործունեության համար պատասխան է տալիս ՀՀ պետ բյուջեն։
     Ընդ որում վերը նշված իրադրության մեջ կարող է հայտնվել ցանկացածը, պարտադիր չէ որ լինեք քաղաքական գործիչ, դեմ լինեք իշխանությանը, բավական է, որ ունենաք գեղեցիկ տուն, մի քիչ գումար մի փոքրիկ բիզնես և դուք թիրախավորված էք։
     Ձեզ սկզբում հասարակ խարդախի պես ուղղակի կքցեն։
     Եթե պայքարեք և ստանաք ձեր գումարները, ապա միանգամից կհայտարարվեք համակարգի թշնամի։
     Դատարաններ, դատախազություն, քննչականներ մեկ մարդ դարձած շատ արագ, անբարոյական չինովնիկի դեմքով ձեզ կուղարկեն մեկուսարան, վստահ լինելով, որ այնտեղ հաստատ դուք կկոտրվեք և կխոստովանեք չարածը և կվճարեք ձեր ազատության համար պահանջվելիք գումարը։
     Որովհետև նրանց հիվանդ ուղեղների համար դա համընդհանուր ընդունված նորմ է։
     Իրենք վերը նշված իրադարձությունների հենց սկզբից կծախեն իրենց մայրերին, զավակներին, կվաճառեն իրենց տները, կվճարեն կաշառքի գումարները միայն թե իրենց հուդայի մարմինը չտանջվի, հոգու մասին չեմ խոսում, չեղած բանը չի տանջվում։
     Եթե նկատեցիք, տեքստի մեջ մի քանի անգամ օգտագործեցի անբարոյականի զավակ բառը։
     Սա վիրավորանք չէ։
     Սա իրական փաստերի սրբագրում և արձանագրում է, որքան էլ ցավալի մեզ բոլորիս համար, բայց իրականություն է։
     Ընդունեք որ միայն՝ անբարոյական մորից ծնված զավակը կարող է հրաման տալ
     1.ակնհայտ անմեղ մարդուն մեղադրել չարած հանցագործության համար հանուն նրանից գումար շորթելու։
     Միայն անբարոյական մորից ծնված զավակը կարող է այդ հրամանը կատարելու համար ապացույցներ կեղծել և մեղադրանք առաջադրել։ Միայն անբարոյական մորից ծնված զավակը կարող է գալ և հանուն փողի կեղծ վկայություն տալ։
     Միայն անբարոյական մորից ծնված զավակը կարող է հաստատել այդ մեղադրանքը և ուղարկել դատարան։
     Միայն անբարոյական մորից ծնված զավակը կարող է այդ մեղադրանքով կալանավորել անմեղ մարդուն։
     Միայն անբարոյական մորից ծնված զավակները կարող են իրենց վերը նկարագրված արարքների որպես միակ հիմնավորում, կուլիսներում, շշուկով ներկայացնել, որպես ՀՀ Նախագահի հրամանի կատարում, դրանով իսկ խաթարելով բուն պետության հիմնադրույթները։
     Կներեք բայց իմ համար սա արդեն հավասարազոր է հայրենիքի դավաճանությանը, իսկ հայրենիքի ցանկացած դավաճան դա սրբապիղծ, անբարոյականից ծնված զավակ է, ի ծնե զրկված արժեքային համակարգից, ազգությունից, կրոնից, մարդկային և ընկերական ցանկացած կապերից։
     Նրանք հոգով ստրուկ են և պարծենում են դրանով։
     Եկեք նաև ընդունենք, որ հայ կնոջ արգանդը չի կարող ծնել վերը նշված անձնական հատկանիշները ունեցող անձանց։
     Սույն նախաբանով սկսում ենք անբարոյական մայրերի զավակնեըը ՀՀ Արդարադատության համակարգում հոդվածաշարը, որտեղ ոչ վերացական, այլ իրական փաստերի հիման վրա կներկայացնենք ՀՀ Արդարադատության համակարգի անբարոյական կանանց զավակներին և նրանց ազգադավ գործունեությունը։
     Շարունակելի.........

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5023 | 0 | 0
Facebook