Այսօր Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցում տիրում էր աշխատանքային տրամադրություն: Դպրոցում էին բոլորը ՝ ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ, որոնք հենց ժամը իննից «Առավել մաքուր և բարեկարգ դպրոց» նշանաբանով, ուրախ և եռանդուն սկսեցին շաբաթօրյակը։ Բոլորը դասարանների աշակերտներն ընդգրկված էին դպրոցի բակի և դասասենյակների մաքրման աշխատանքներին ։Ցածր դասարանների աշակերտների ծնողները, ուսուցիչները դասղեկները մաքրեցին դասասենյակները ։ Բարձր դասարանների տղաները մաքրեցին դպրոցի բակը, բակամերձ տարածքը, ֆուտբոլի դաշտը: