Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Աշուն

09:45, երեքշաբթի, 10 հոկտեմբերի, 2017 թ.
Աշուն

Աշուն` ես հմայված եմ քեզանով, ես կախարդված եմ քո երանգներով:
     Ես սիրում եմ նույնպես քո տխրագույն երկինքը, քամին, որ բերում է իմ սիրելիի համբույրը իր հետ, և երբ քամին խաղում է նրա մազերի հետ, նա դառնում է ավելի գրավիչ ու հմայիչ:
     Ես սիրում եմ մեր սիրո այգին, որտեղ մենք հանդիպեցինք առաջին անգամ...
     Ես հիացած նայում էի քո գեղեցիկ աչքերին` որտեղ տեսնում էի իմ արտացոլանքը:
     Աշուն` դու գեղեցիկ ես քո անթերի, անհայտ նկարչի կողմից նկարած բազմերանգ գույներով: Աշուն` դու ինձ գերել ես քո բույրով, ամենուրեք զգում եմ նրա բույրը:
     Ծառերից թաց տերևների հետ կաթկթում են նույնպես անձրևի կաթիլները, որոնք այնքան նման են սիրո հուզմունքից առաջացած նրա արցունքներին:
     Մենք հանդիպեցինք այդ օրը և ես նրան նվիրեցի օդում ճախրող բազմերանգ տերևներից հավաքված մի փունջ: Նա վերցրեց` ժպտաց և համբուրեց ինձ առաջին անգամ:
     Ես սիրում եմ քեզ աշուն, դու նրան տվեցիր ինձ, ես ուզում եմ, որ երկարի այս աշունը` իմ սիրո աշունը:
     Վախենում եմ աշուն քո անցնելուն պես` կանցնի և նրա սերը, կսառի ձմեռվա պես և մեր սիրո այգին կդատարկվի ու կմնա առանձ մեզ:

Լյուդմիլա Շելլունց

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5103 | 0 | 0
Facebook