Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կապվածություն և սեր

Xaker
Հեղինակ`
Xaker
10:54, երեքշաբթի, 19 մարտի, 2013 թ.
Կապվածություն և սեր
     Երբ սկսում ես շփվել մեկի հետ, երբ նա սկսում է հետաքրքրել քեզ, երբ նա դառնում է քո օրվա մի մասը: Երբ անընդհատ սպասում ես նրա նամակին կամ զանգին, կամ նրա գալուն: Երբ զգում ես մի արտասովոր զգացմունք նրա հանդեպ: Երբ անընդհատ ուզում ես նրա կողքին լինել: Երբ նրան տեսնելուց շունչդ կտրվում է: Երբ հանուն նրա պատրաստ ես ամեն ինչի, դա իհարկե կարող է սեր լինել: Բայց մյուս տեսանկյունից դա դեռ չի նշանակում, որ դու սիրում ես: ԵՎ առհասարակ սիրելը հեշտ չէ: Քչերն են կարողանում սիրել: Երբ նա սկսում է հետաքրքրել քեզ դա չի նշանակում, որ սիրում ես, ուղղակի դու և նա ունեք նույն հետաքրքրությունները: Երբ նա դառնում է քո օրվա մի մասը, դա դեռ չի նշանակում, որ սիրում ես ուղղակի ձեր թեմաները կարող են շատ լինել: Երբ անընդհատ սպասում ես նրան, դա նշանակում է, որ նրա հետ լինելը քեզ հետաքրքիր է: Արտասովոր զգացմունքը չի կարող սեր լինել!!!!! Երբ հանուն նրա պատրաստ ես ամեն ինչի, դա հարգանքն է: Մենք շատ ենք խառնում իսկական սերը, կապվածության հետ: Վերը նշվածները կարող են անգամ հրապուրանքի «ազդանշաններ» լինել: Չհասկանալով, ընկերություն ենք անում ու վերջում էլ բողոքում ենք ու մեղադրում Աստծուն: Չհասկանալով, որ մենք են մեղավոր սերն ու կապվածությունը իրարից չտարբերելու համար: Պետք է հասկանալ ինչ է սերը, և հետո միայն սիրել: Դա նման է օրինակ արտասահմանական երաժշտությանը, մենք չենք հասկանում այդ երգի թե բառերը, թե իմաստը, բայց լսում ենք ասելով «մեզ դուր է գալիս»: Հասկացեք սերն ինչ է, նոր բարձրաձայնեք, որ դուք «սիրում եք»:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
16401 | 1 | 0
Facebook