Ռուսական երգիչ Ալեքսեյ Վորոբյովը, ով տուժել էր Միացյալ Նահանգներում տեղի ունեցած վթարի հետեւանքով, ծրագրում է այս տարվա մայիսին վերադառնալ աշխատանքին:
Starslife.ru-ի տեղեկացմամբ, Վորոբյովը կվերականգնի մասնակցությունը ռուսական «Деффчонки» սերիալի նկարահանումներին: Երգչին դեռեւս սպասում են սրտի վիրահատություն եւ թերապիայի կուրս: Սերիալի պրոդյուսերները նրան առաջարկել են նկարահանումների ժամկետը հետաձգել, երբ վերականգնման գործընթացն ամբողջությամբ կավարտվի: Սակայն Վորոբյովը կտրականապես հրաժարվել է: «Այս ամբողջ ընթացքում մենք շատ էինք անհանգստանում Լյոշայի համար, աջակցում էինք նրան, հեռախոսով զրուցում, sms հաղորդագրություններ ուղարկում: Առանց նրա «Деффчонки» -ն, կարծես, ժամանակավորապես որբացել է: Մեզ պակասում էին նկարահանումների հրապարակում նրա անսպառ էներգիան ու կատակները», - պատմում են «Деффчонки» սերիալի դերասանուհիները: