Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կոմայգու զոհը....18±

05:39, կիրակի, 10 սեպտեմբերի, 2017 թ.
Կոմայգու զոհը....18±

Ծանոթացանք երեք տարի առաջ, դատարաններից մեկում։Ուղղակի մտել էի նիստերի դահլիճ, ինչ որ դատ էր ընդանում։Երբ մտա նա էր խոսոմ ՝ առնական ձայնով, աչքերը վառվում էին, դեմքը թեթև կարմրած էր։Խոսալու ընթացքում նայեց դեպի ինձ և ժպտաց։Այդ ժպիտն էլ որոշեց ամեն ինչ։Դատավորը դիմեց նրան ազգանունով, կողքի նստածը անունով։Այդպես իմացա, որ նոր հրապուրանքս փաստաբան Նորայր Նորիկյանն է ։Դատից հետո մոտեցավ ինձ, բարևեց այնպես կարծես մտերիմ էինք հարյուր տարի։ Այդ օրը լուսացրեցինք իրար հետ։Զանգահարեց տուն, ասաց որ շրջանում է ՝ այդպես իմացա որ ամուսնացած է։Անկեղծ ինձ դա հետաքրքիր չէր, ես վայելում էի նրան իսկ նա ինձ։ Հանդիպում էինք հիմնականում իմ տանը, աշխատում էինք դուրս չգալ ՝ չէր ուզում հրապարակել մեր հարաբերությունները, ես էլ չէի պնդում, ինչ որ մի տեղ բավարարված էի, կյանքումս նորից նորություն էր հայտնվել։ Այդպես շարունակվեց մոտ մեկ տարի։Առաջին տարօրինակությունը նկատվեց հունվարի երեքին։ Այդ օրը մեր մեջ ինտիմ հսրաբերությունները չստացվեցին։Նա դարձավ անտրամադիր, փորձեցի կանացի բոլոր հմայքներով բարձրացնեմ տրամադրությունը և ոչ միայն տրամադրությունը, բայց ապարդյուն։ Այդպես շարունակվեց մոտ մեկ ամիս։նրա մոտ կանացի մերկությունը անգամ ոչինչ չէր առաջացնում։ Բաժանվեցինք խաղաղ, ինչպես որ միացել էինք։Ես ծանր էի տանում, վստահ էի որ պատճառը ես եմ, տարիքս, ծերացող մարմինս։Ահավոր էր։ Իրականությունը բացվեց բավականին ուշ, բայց ավելի լավ էր չբացվեր, որովհետև հիասթափվեցի տղամարդ տեսակից ընդմիշտ։ Գիշերը մեկն էր, ամառային տապ օր, ինչպես միշտ մոլորված քայլում էի հրապարակում, ինքս էլ չհասկացա թե ինչպես հայտնվեցի կոմայգում։ Արդեն անցել էի և թեքվել դեպի Ջաքյան, երբ լսեցի ծանոթ ձայնի ելևեջները, ուղղակի էլ առաջվա պես առնական չէր։ Պտտվեցի նա էր ՝ Նորայրը, բայց ճանաչեցի միայն աչքերից, հագին կիպ կաշվե շորեր էին, որ ընգծում էին մարմնի բոլոր բարեմասնությունները, հատկապես ընդգծված էր հետույքը։Կանգնած էր մի համեր մակնիշի մեքենայի մոտ։Վարորդը քիպ կանգնած էր նրա դիմաց, ձեռքը դրել էր Նորայրի հետույքին և անընդհատ սխմում էր, կարծես ստուգում էր հետույքի ձգությունը։Հետո համբուրեց Նորայրին շրթունքներից, բռնեց ձեռքից ուղեկցեց դեպի ուղեվորի դուռը, բացեց այն և Նորայրը նստեց մեքենան։ Երբ վարորդը նստեց նրանք նորից համբուրվեցին, որից հետո Նորայրի գլուխը իջավ դեպի ներքև։Երևում էր, որ վարորդը անբնական ցնցվում էր։Նորայրի գլուխը բարձրացավ ՝ նա ժպտում էր։ Համերը դանդաղ շարժվեց, Նորայրը գլուխը դրել էր վարորդի ուսին։ Մի կերպ հասա տուն, ինձ գցեցի լողասենյակ և սկսեցի հետ տալ։ Աշխարհը շուռ էր եկել։
    
     Լիլ (Անուշ Վարդանյան) ։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
641 | 1 | 0
Facebook