Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՀՔԾ ՊԵՏԸ ՊԱՌԿԵԼԸ ԳԵՐԱԴԱՍԵՑ ՍՈՂԱԼՈՒՑ

Iravakan lurer
Հեղինակ`
Iravakan lurer
03:07, երեքշաբթի, 08 օգոստոսի, 2017 թ.
ՀՔԾ ՊԵՏԸ ՊԱՌԿԵԼԸ ԳԵՐԱԴԱՍԵՑ ՍՈՂԱԼՈՒՑ
     Վերջին օրերին ՀՀ Գլխավոր դատախազության դիմաց հաճախ կարելի էր տեսնել ՀՔԾ քննիչի համազգեստով պառկած մի մարդու։ Նրա կրծքին կպցված էր մի պաստառ, որի վրա գրված էր «Արտակ Գալստյանը չի ընդունում ՀՔԾ պետի աստվածային ծագումը և հրաժարվում է մուծվել նրան՝ պահեք Արտակին կալանքի տակ» ։ Ինչպես և կանխատեսել էինք, ՀՔԾ -ի որդեգրած նոր՝ Վարդգես Գասպարիի ոճը տվեց իր արդյունքը, այսօրվա Արտակ Գալստյանի գործով դատական նիստը տեղի չունեցավ, քանի որ նիստին չէր ներկայացել մեղադրող դատախազը, իսկ նիստն էլ հետաձգվեց անորոշ ժամանակով։ Հարկ է արձանագրել, որ ՀՔԾ քննիչների Ավան և Նոր-Նորքի դատարանի և Գլխավոր Դատախազության դիմաց պառկելը տվեց իր առաջին արդյունքները։ Մեզ չհաջողվեց կապ հաստատել Արտակ Գալստյանի պաշտպանի հետ, սակայն հաջողվեց որոշ տեղեկություններ ստանալ ՀՔԾ պետի անձնական թշնամի հայտարարված Արտակ Գալստյանի ճամբարից։ Ըստ աղբյուրի Արտակ Գալստյանը պատրաստվում է հանուն ՀՀ-ում արդարադատության հաղթանակի, ի շահ ժողովրդի օգտագործել դատական նիստերի այս հարկադիր պարապուրդը և հատուկ ՀՔԾ պետի համար կազմակերպել հեռակա իրավաբանության դասնթացներ։ Ըստ աղբյուրի Արտակ Գալստյանի կողմից կազմակերպվող բարեգործական դասընթացների բուն նպատակը այն է, որ եթե կատարյալ անգրագետից ազատվել հնարավոր չէ, ապա հանուն ժողովրդի անվտանգության պետք է մի կողմ դնել անձնական հակասությունները և գոնե թե փորձել կրթել վերջինիս։ «Լավ է ուշ քան երբեք» սկզբունքով։ Ըստ աղբյուրի առաջին դասընթացը կհրապարակվի մոտ օրերս «Ալգա» փաստաբանական ընկերության ֆեյսբուքյան էջում։ Իսկ մեզ մնում է աղբյուրի հայտնած տեղեկությունը ճշտելու համար կապնվել Արտակ Գալստյանի պաշտպանի հետ կամ հետևել «Ալգա» փաստաբանական ընկերության ֆեյսբուքյան էջին:
    
     Նկարում ՀՔԾ պետը շնորհավորում է դատախազության դիմաց պառկած ՀՔԾ քննիչ Ալիկ Ստեփանյանին տապալված դատական նիստի առթիվ։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7775 | 0 | 0
Facebook