Լրագրողի այն դիտարկմանը՝թե ահագնանում է արտագաղթը, Սերժ Սարգսյանը զարմացավ. «Ի՞նչ եք ասում, այս տարի ավելի քիչ մարդ է հեռացել երկրից, քան նախորդ տարիները» ՝մոռանալով, որ արդեն քիչ մարդ է մնացել երկրում, որ արտագաղթի և արտագաղթողների թիվը տարեցտարի պակասելու է: Իսկ Սերժ Սարգսյանը երբևէ ինքն իրեն հարց տվել է, թե այդ քիչ մարդիկ ինչո՞ւ են հեռանում և այն էլ երիտասարդները, ինչու է ամայանում Հայաստանի սահմանները, դատարկվում գյուղերն ու քաղաքները, ինչու է Երևանից դուրս կյանքը գորշ ու անհրապույր մարդկանց համար: Այս հարցերը Հայաստանի սրտացավ քաղաքացիները ամեն օր են իրենց տալիս, իսկ նախագահը...