Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Անմեղ մարդկանց բռնել, գցել եք կամեռը, մի հատ էլ ուզում եք անիմաստ մի ամիս էլ նստենք». Սամվել Բաբայանի գործով նիստը մեկ ամսով հետաձգվեց

Iravakan lurer
Հեղինակ`
Iravakan lurer
01:17, երեքշաբթի, 01 օգոստոսի, 2017 թ.
«Անմեղ մարդկանց բռնել, գցել եք կամեռը, մի հատ էլ ուզում եք անիմաստ մի ամիս էլ նստենք». Սամվել Բաբայանի գործով նիստը մեկ ամսով հետաձգվեց
     Իգլայի» գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 28-ին, ժամը 11: 00-ին: Դատարանի այս որոշումը զայրացրեց ամբաստանյալներին:
     «Անմեղ մարդկանց բռնել, գցել եք կամեռը, մի հատ էլ ուզում եք օգոստոսի 28-ին նշանակեն, ինչի՞ անիմաստ մի ամիս էլ նստենք: Շատ լավ կլիներ, որ գոնե դատական նիստերը շուտ լինեին», - դժգոհեց Սամվել Բաբայանը։
     Ամբաստանյալներից Սանասար Գաբրիելյանը լրագրողների հարցին՝ ընդունո՞ւմ է իրեն առաջադրված մեղադրանքը, թե ոչ, պատասխանել է՝ «Սաղ սարքած է» ։
     Նշենք, որ 6 ամբաստանյալներից Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք: Արմեն Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել առ այն, որ նա մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և պահել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր: Սանասար Գաբրիելյանին այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և պահել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր: Անդրանիկ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել առ այն, որ նա օժանդակել է հանցավոր ճանապարհով ստացված գույքը` դրա հանցավոր ծագումը և իրական բնույթը խեղաթյուրելու և օրինական շրջանառության մեջ մտցնելու նպատակով ձեռք բերելուն: Կարեն Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օժանդակել է հանցավոր ճանապարհով ստացված գույքը` դրա հանցավոր ծագումը և իրական բնույթը խեղաթյուրելու և օրինական շրջանառության մեջ մտցնելու նպատակով ձեռք բերելուն:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4043 | 0 | 0
Facebook