Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ռուբենից Փայլակին

Lawyersgroup
Հեղինակ`
Lawyersgroup
03:03, շաբաթ, 29 հուլիսի, 2017 թ.
Ռուբենից Փայլակին

Պարոն Փայլակ Հայրապետյան, երբ Աշոտ Սուքիասյանը 2010 թ. ամռանը հրավիրեց մեզ Հայաստան Սերգեյ Տրիկոզյուկին, Ալեկսանդր Վալչուկովսկուն և ինձ Ռուբեն Մկրտչյանիս, որպեսզի ծանոթացնի իր գործընկերոջ Փայլակ Հայրապետյանի հետ և միասին ծրագրենք Սիեռա-Լեոնեում քո գրավադրված միջոցներով և Ամերիաբանկից ստացած գումարներով ընդարձակեինք Աֆրիկայում գործող հանքարդյունաբերական լագերները: Երբ դու մեզ հրավիրեցիր Սևանի ափին գտնվող ծովազարդ համալիրը և հյուրընկալեցինք քեզ 2 օր մնալով և Աֆրիկայի բիզնեսի վերաբերյալ ծրագրեր կազմելով, ես այն ժամանակ չպատմեցի Աշոտին, որ մենք իրար, պարոն Հայրապետյան, վաղուց էինք ճանաչում, և դու իմ հոր Գառնիկի և հորեղբորս Մանվելի համագյուղացին և ընկերն ես եղել: Չպատմեցի, որ երբ մենք Վոլգոգրադում էինք ապրում, դու և հայրս համատեղ բիզնեսներ ունեիք և Հայաստանում և Վոլգոգրադում: Չպատմեցի, որպեսզի չխանգարեմ քո ծրագրերին, քանի որ դու խնդրել էիր Աշոտ Սուքիասյանին օգնի քեզ և իր կազմակերպության անունով վարկեր վերցնի: Եվ եթե Աշոտը իմանար, որ ես և դու վաղուց էինք փնտրում մի լավ կենսագրություն ունեցող գործարարի, որի անունով կարողանաինք գրավադնել քո գույքերը: Մեզ, հիշում եմ, որ Աշոտի տեղը ասաց քո իրավաբան Սասուն Նազարյանը: Աշոտը տեսնելով, որ ես տեղյակ եմ կզգուշանար և քո ծրագրերը կխափանվեին: Դու, Փայլակ Հայրապետայն, խոստացել էիր, որ Աշոտը երբ վարկը իր կազմակերպության անունով վերցնի, դրանից հետո դու քո հովանավորների հետ միասին հեռացնեիք Աշոտին առանց նրան բարոյական և ֆինանսական վնաս պատճառելու: Աշոտին վստահված վարկը Ամերիաբանկը ստիպված լինելով պետք է վերափոխեր իմ և քո անունով՝ Սիեռա-Լեոնեում բացված նոր կազմակերպության անունով, որի գլխավոր պայմանագիրը պետք է բանկի հետ կնքեինք քո Ակվամարին Լայթ ընկերությունով, որի տնօրենն էր քո վստահելի անձը Գագիկ Առաքելյանը, որի հետ էլ մենք կապեցինք պայմանագիրը 2012 թ. սկզբին և այն ոսկի լվացող մեքենան, որ Աշոտի հետ էիք պատրաստել ուղարկեցինք Աֆրիկա: Մենք պայմանավորվել էինք, որ վարկը ստանալուց հետո ամեն ինչ կփոխվի քո անունով, որից հետո կսկսեինք աշխատել 50%-ը քեզ 50%-ը ինձ պայմանով: Դու ոչ մի լուրջ բան էլ չարեցիր, բացի բազում թշնամիներ ձեռք բերելուց: Քո պատճառով մենք էլ բազում թշնամիներ ձեռք բերեցինք Աֆրիկայում, ընդհուպ մինչև ոստիկանությունը և գերագույն դատարանին, որը քո հիմար ծրագրերի պատճառով կալանավորեց ինձ և արգելանք դրեց ամբողջ մեր և GMC-գլոբալ ընկերության, ինչպես նաև Գլոբալ Կարատ ընկերության վրա: Առիթից օգտվելով, որ մենք հայ լինելով մեկս մյուսի դեմ չար ծրագրեր ենք իրագործում, Սերգեյ Տրիկազյուկը վաճառել և յուրացրել էր Լեհաստանում իր հարևանությամբ առած տունս, որը իմ երկար տարիների կուտակած աշխատավարձի արդյունքն էր: Սերգեյն խլեց այդ տունը ինձանից, որպես վնասների փոխհատուցում քո անմիտ ծրագրերի արդյունքում: Հիմա ես մի անտուն աղքատ եմ, որը քո խելքին ընկնելով կորցրեց համ հարգանք, համ պատիվը, համ էլ աշխատանքը: Քո պատճառով, Հայրապետյան, ես չկարողացա գնալ Վոլգոգրադ և Պիտիգորսկ, տեսնելու մորս, երեխաներիս և կնոջս, որը ինձանից արդեն մի քանի տարի է, որ բաժանվել է և ամուսնացել է իմ բարեկամներից մեկի հետ: Իսկ Աշոտին մի անգամ խնդրեցի դեռ 2010-ին, որ օգնի ընտանիքիս և մորս, նա ժամերի ընթացքում այնքան գումար ուղարկեց, որ բավական էր մեկ տարի առանց որևէ կարիքի ապրելու: Ես կարծում էի, որ ամեն բան լավ կլինի, քանի որ դու և քո հովանավորները լավ խոստումներ էիք տալիս, բայց պարզվեց, որ դուք ստախոսներ էք և բոլորին կործանեցիք: Շուտով ես կպատմեմ թե ովքեր էին քո հովանավորները, որոնց դու թաքցնում էիր և խիղճս ավելի մաքուր կլինի: Համոզված եմ, որ Աշոտ Սուքիասյանը մինչև հիմա տեղյակ չէ, որ իր փոխանցած գումարներից մենք քեզ, պարոն Փայլակ, գումար ենք տվել, որով դու փակել ես քո Հայաստանի ВТБ բանկում ունեցած պարտքերը և ազատել ուրիշի անունով գրավադրված գույքերը հատկապես Արգավանդի կարի ֆաբրիկան: Համոզված եղիր, որ քո փողամոլությունը քեզ վաղուց է կործանել, ուղակի դու այնքան խելք չունես, որ հասկանաս: Շատ եմ ամաչում Աշոտից, քանի որ քո սպիտակ մազերին խաբնվելով, նրան շատ վնաս պատճառեցի և կորցրեցի ինձ համար անհանգստացող հարազատ մի մարդու, ինչպես նաև հին գործընկերներիս Սերգեյին և Սաշային: Դու մի մոռացիր, որ մեզանից բավական գումար վերցրեցիր, որպեսզի կաշառք բաժանես և գործ հարուցես Աշոտի վրա, խոստանալով, որ այդ գումարը կարճ ժամանակում կվերադարձնես, բայց արդեն 5 տարի է անցել, բայց ոչինչ չարեցիր և դեռ հարց է Աշոտին են դատելու, թե դուք տեղերով փոխվելու էք, հատկապես, երբ Հայաստանում իմանան ամբողջ իրականությունը, որը ես պատրաստվում եմ պատմել:

Քո հիմար վեճերի պատճառով ես հայտնվել եմ միանգամից մի քանի երկրների ոստիկանների ուշադրության կենտրոնում: Դու գիտեիր, որ ես հետախուզման տակ եմ: Աղոթիր, որ ինձ չբռնեն: Ես էլի օգնության կարիք ունեմ, շտապ և շատ ավելի քան այն ժամանակվա տվածդ: Իմացիր, եթե ինձ բռնեն, դա քո վերջն է, ես ամեն ինչ կպատմեմ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3408 | 3 | 0
Facebook