Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Փայլակ Հայրապետյանի իրական պատկերը

Lawyersgroup
Հեղինակ`
Lawyersgroup
22:59, չորեքշաբթի, 19 հուլիսի, 2017 թ.
Փայլակ Հայրապետյանի իրական պատկերը

Վերջին դատավարությունից հետո Փայլակ Հայրապետյանը ելույթ ունեցավ և դրանով ինքն իր խոսքով հաստատեց վերը նշված փաստերը: Նախ Հայրապետյանը հայտարարեց, որ այն ժամանակ, երբ երկրի ունեցվածքը վաճառում էին մեկ ռուբլիով, ինքն այդ ժամանակ է ձեռք բերել իր ունեցվածքը, այսինքն մասնակցել է այդ թալանին, թե ինչքան ինքներդ դատեք: 2010թ-ին իր բաժին թալանը ըստ բանկի կազմել է 30 միլիոն դոլար, իսկ ըստ Հայրապետյանի՝ 100 միլիոն ԱՄՆ դոլար: Ներկայանալով որպես Հայաստանի տնտեսության հենասյունը (նրան դուր է գալիս այդ կերպարը), նա հայտարարեց, որ ստեղծել, վերագործարկել է թվով 14 ձեռնարկություն, բայց նայելով բանկում նրա գրավադրված անշարժ գույքը, մենք տեսնում ենք, որ դրանք ոչ թե գործող բիզնեսներ են, այլ շենքեր ու հողատարածքներ: Հետաքրքիր է, ի՞նչ ձեռնարկություն է գործարկվել Սևանի լողափին կամ Ջերմուկի առողջարանային տարածքում: Ինչպես վերը նշել էի գույքի մեծ մասը վերջնականապես սեփականաշնորհված էլ չի եղել, ավելին՝ գրավադրված է եղել բանկերում՝ ծանրաբեռնված ժամկետանց վարկերով և միայն Ա. Սուքիասյանի գումարներով ու ջանքերով է ազատվել, բերվել իրավական տեսքի և դարձել իրացվելի:
     Տեսախցիկի առջև խոսելով որպես տնտեսության փրկիչ, ասելով, որ գործարկել է 14 ձեռնարկություն, որպես դրա ապացույց թափահարում է իր ձեռքի փաստաթուղթը, բայց իրականում այդ թղթի վրա մի կարճ ցուցակ էր՝ պատերազմին նրա կողմից կատարած նվիրատվությունների ցանկով: Դրա առաջին տողում «Ուռալ» մակնիշի մեքենա էր նշված: Հիմա համեմատենք, եթե ասենք «Հայաստան» հանրախանութի շենքը, Ջերմուկի մարզահամերգային համալիրը կամ Սևանի լողափը արժեն մեկական ռուբլի, ապա կարելի է պատկերացնել, թե քանի հազարերորդական կոպեկ է արժեցել այդ ժամանակ «Ուրալ» մակնիշի մեքենան: Հիշեցնենք, նրա միայն գրավադրված գույքը ինքը գնահատում է 100 միլիոն ԱՄՆ դոլար: Եվ ո՞ւր են նայում մեր երկրի համար պատասխանատու պաշտոնյաները: Մարդը ինքն իր բերանով հայտարարում է, թե ինչքան է թալանել մեր ժողովրդից:
     Երկու խոսք ներկայիս Փայլակի մասին: Դեռ 10 տարի առաջ ոչ մի բանկ նրան այլևս վարկ չէր տալիս նաև մեծ տարիքի պատճառով: Այսօր Փայլակը կառավարության անունից, վկալակոչելով որպես համահեղինակ և ֆինանսավորող հանդես է գալիս Հայաստանը «փրկելու» մի նոր բամբակագործության մասին ծրագրով, որի վերջնական նպատակը մի քանի հազար հեկտար հողատարածքներ յուրացնելն է: Ծրագրի կեսից, ինչպես նա միշտ անում է, նա կհայտարարի, որ կառավարությունը չֆինանսավորեց, դրա համար ծրագիրը չիրականացավ, իսկ հողերը՝ Արարատյան դաշտի կմնան իրեն: Երկրի փրկչին, երևի կառավարության ֆինանսները պետք են հենց այդ նույն 700 միլիոն դրամի հարկերի պարտքը մարելու համար:
     Նորից անդրադառնանք Փայլակի տեսանյութին, որտեղ ինքն է խոստովանում, որ դիմել է ոստիկաններին Աշոտին ձերբակալելու համար, զանգահարել է Հայաստան, որ գնան և ձերբակալեն Աշոտին: Այնուհետև պատմում է, որ ինքը դիմել է դատարան Աշոտի փայաբաժինները իրեն և իր հանցակից ընկերներին փոխանցելու հայցով: Հայրապետյանը «միտումնաբար» չի նշում, որ իրենք ուզում էին տիրանալ Աշոտի ողջ բաժնեմասին: Բայց ինչքան էլ նա փորձի թաքցնել իր իսկական նպատակները, դրանք ակնհայտ են: Նրանց իրական նպատակները պարզ երևում են օրինակ դատարան ներկայացված հայցից, որտեղ նրանք պահանջում են Աշոտի կողմից ներդրված ամբողջ 16-17 միլիոնը և ոչ թե վարկի գումարը: Այդ մասին է վկայում քրեական գործում առկա Աֆրիկյան գործի դատարանի որոշումը ընկերության մյուս փայատեր, փայլակի սանիկ Ռուբեն Մկրտչյանից այդ 16 միլիոն գումարի դատարանին ներկայացնելու պահանջը և նրա ձերբակալման մասին դատարանի որոշումը: Ի վերջո այդ մասին է վկայում դատարանի վճիռը, որը բնականաբար կազմվել է հայցին համապատասխան: Ստորև ներկայացնում ենք վերը նշվածը հաստատող մի քանի փաստաթղթերով:
     Տեսանյութում օգտվելով այն բանից, որ նախաքննական մարմինը և դատարանը բազմաթիվ փաստաթղթեր չեն ուսումնասիրել, ի հակադրություն դրանց, Հայրապետյանը հերթական անգամ ստում է: Նա պատմում է, որ Աշոտը կաշառել է տեղի իրավապահներին, որ իրեն ձերբակալեն և ոչնչացնեն ու ինքը ստիպված փաստաբանի օգնությամբ կաշառելով օդանավակայանի աշխատողներին մի օր այնտեղ «պատսպարվել» է և հաջորդ օրը Մոսկվայի չվերթով այնտեղից փախել: Ստերը ակնհայտ են: Նախ այդ երկրից Մոսկվա չվերթ չկա, երկրորդ՝ Փայլակի անձնագրից կարելի է ճշտել, թե երբ է նա գնացել ճշտել այդ հանգամանքը, ապա կտեսնի, որ Փայլակի փախուստը տեղի է ունեցել ոչ թե երկրորդ դատից հետո, այլ դատի ավարտից և իրեն մեղադրող դատավճիռը լսելուց հետո: Իսկ դատավարությունը եղել է երկու օրը մեկ տևել է հինգ ամիս: Ներկայացվող փաստաթղթի վրա երևում է դրա կայացման ամսաթիվը: Տես ներկայացված Աֆրիկայի դատարանի դատավճիռը փայլակ Հայրապետյանի վերաբերյալ:
     Նման վտանգ իրոք կար, քանի որ նրան դատարանը ի թիվս այլ պահանջների՝ դատամոլի գնահատական էր տվել: Վտանգ իրոք կարող էր լինել, քանի որ նրա կեղծարարության համահեղինակ Ռուբեն Մկրտչյանին ձերբակալելու որոշում դատարանը արդեն իսկ կայացրել էր: Հիշեցնենք, որ Աշոտ Սուքիասյանից նրա ողջ փայաբաժինը խլելու ծրագրի համահեղինակ Ռուբեն Մկրտչյանը ինտերպոլի հետախուզման մեջ է գտնվում և ներկայացնենք նաև դրա մասին վկայող փաստաթղթերը՝ կեղծ անձնագրի պատճեն, որտեղ փոփոխված է ծննդյան թիվը հետախուզման գտնվելու մասին փաստաթուղթը, Աֆրիկյան դատարանի վճիռը՝ նրան ձերբակալելու և 16 մլն պահանջի մասին: Տես կից նկարները:
     Հիշեցնենք, որ Սուքիասյանի մասին քրեական գործը հարուցվել է և նա արդեն 3, 5 տարի գտնվում է կալանքի տակ ահա այսպիսի սուտ, կեղծ, իրարամերժ, նույն կեղծիքի համար Աֆրիկյան դատարանի կողմից մեկ անգամ արդեն դատապարտված սպանության մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող ակնհայտ հանցագործի հեռակա գրած նամակների ու ցուցմունքների հիման վրա:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2851 | 0 | 0
Facebook